Թուրք զինվորականների ներկայությունը Ղարաբաղում կհանգեցնի հակամարտության ընդլայնման. Ալեքսեյ Պուշկով
Ռուսաստանցի սենատոր Ալեքսեյ Պուշկովն ասել է, որ եթե Թուրքիան Ադրբեջանի խնդրանքով զորք ուղարկի Լեռնային արաբաղ, ղարաբաղյան հակամարտությունը միայն կակտիվանա և կբացառվի խաղաղ սցենարը, տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին»:
Չորեքշաբթի օրը Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը ասաց, որ իր երկիրը զորքեր կուղարկի Լեռնային ղարաբաղ, եթե նման խնդրանք լինի Ադրբեջանից:
«Թուրքիայի փոխնախագահ Օքթայը հաստատեց իենց պատրաստակամությունը թուրքական զորքերը Ղարաբաղ ուղարկելու մասին, եթե Բաքուն խնդրի: Թուրք զինվորականները Ղարաբաղո՞ւմ: Դա կհանգեցնի հակամարտության ընդլայնման և միջազգայնացման և բացառելու խաղաղ սցենարը: Էլ չեմ խոսում անցյալի ուրվականների վերածննդի մասին», - գրել է Պուշկովն իր Twitter-ում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան