Քննվում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ընթանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու պաշտպանների միջնորդության քննարկումը։
Դատարանի բակում հավաքված են Գագիկ Ծառուկյանի աջակիցներն ու ԲՀԿ ներկայացուցիչներ։
Հունիսի 16-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 87 պատգամավորներ փակ գաղտնի քվեարկությամբ նախ զրկել էին Գ.Ծառուկյանին անձեռնմխելիությունից, ապա համաձայնություն տվել նրան ազատությունից զրկելու հարցին։ Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնել էր, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան կուսակցությունների դաշինքի» և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար կաշառք տալը կազմակերպելու համար։
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժել էր Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ քննիչի միջնորդությունը: Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացրեցին թե դատախազությունը, թե պաշտպանական կողմը։ Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 8-ին մերժել էր փաստաբանների բողոքը, իսկ դատախազության բողոքը մասնակի բավարարել՝ բեկանելով դատարանի որոշումը և ուղարկելով նոր քննության։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, սեպտեմբերի 25-ին բավարարել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։
Հոկտեմբերի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի, մերժել էր Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ինչու է շարունակ հետաձգվում Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցը
- Գագիկ Ծառուկյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդության վերաբերյալ դատարանը փաստաթղթեր է պահանջել
- Այսօր քննվելու է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը
- Մարուքյանի առաջարկը Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու մասին մերժվել է
- Փաստաբան. ՄԻՊ-ը Ծառուկյանի հարցով դիմել է գlխավոր դատախազին
- Ծառուկյանի փաստաբան. «Մարտիրոսյան Մնացը վկա՝ հավատում եմ»
- Ծառուկյանի կալանքի որոշումը պիտի չեղարկվի. բոլորս պատկերացնում ենք նրա ազդեցությունն արտաքին ճակատում. Աբովյան
- 13 կուսակցություն դիմել է գլխավոր դատախազին՝ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու հարցով
- Վերաքննիչը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանավորման դեմ պաշտպանների բողոքը
- Էդմոն Մարուքյանը դիմել է գլխավոր դատախազին Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը վերանայելու հարցով
- Ծառուկյանի պաշտպանի պատասխանը՝ «իշխանությունից «անկախ» դատախազության «իրավական» հայտարարությանը»
- Դատախազությունը վարույթ կհարուցի Ծառուկյանի կալանքի միջնորդությունը մերժելու որոշումն ընդունած դատավորի նկատմամբ
- Գ․ Ծառուկյանի կալանավորումը՝ Արցախի հարցում վարվող քաղաքականությունից ուշադրությունը շեղելու փորձ․ Ա․ Աշոտյան
- «Ծառուկյանից պետք է չվախենալ». Գագիկ Ծառուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին