ՌԴ-ն շարունակում է ակտիվ ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ. Զախարովա
Մոսկվան շարունակում է ակտիվ միջնորդական ջանքեր գործադրել՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարգավորելու համար: ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հինգշաբթի օրը ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք շարունակում ենք ակտիվ միջնորդական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղությունը դադարեցնելուն>,- ասել է նա։
Զախարովան նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնախնդիրները քննարկվել են հոկտեմբերի 20-ին և 21-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ առանձին հանդիպումների ժամանակ։
«Ինչպես նախկինում, մենք աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով: Միջնորդների հաջորդ հանդիպումը նախատեսված է վաղը Վաշինգտոնում», - հավելել է դիվանագետը:
Հարակից հրապարակումներ`
- Ըստ Զախարովայի ՝բանակցությունների սեղանին դրված է համապատասխան շրջանների աստիճանաբար ազատումը
- Զախարովան մանրամասներ է պատմել 11 ժամ տևած բանակցություններից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան