
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը մեկնել է Վաշինգտոն
ՌԴ-ի կողմից Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը մեկնել է Վաշինգտոն հոկտեմբերի 23-ին Լեռնային արաբաղի հարցով հանդիպմանը մասնակցելու համար: Այս մասին հինգշաբթի օրը ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Մեր արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Պոպովը մեկնել է Վաշինգտոն: Հոկտեմբերի 23-ին նա պրոֆեսիոնալ, խորը շփումներ կունենա Ղարաբաղի հարցով ԱՄՆ ներկայացուցիչների հետ: Տեղի կունենա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպում»,- ասել է փոխնախարարը:
Հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: