Դեմոյան. Հայկական գործոնը հնարավոր է ոչ ուղղակիորեն, բայց կապ ունի Իդլիբից թուրքական նահանջի հետ
Միջազգային լրատվամիջոցները, հղում անելով տարբեր աղբյուրներին, հայտնում են, որ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի իր մի քանի դիտարկման հենակետերից սիրիական Իդլիբում, որոնք կանցնեն ապստամբների և ռադիկալ խմբավորումների հսկողության տակ։
Panorama.am-ը դիմեց թուրքագետ Հայկ Դեմոյանին՝ պարզելու, թե Թուրքիայի այդ քայլը ինչով կարելի է բացատրել։
Panorama.am- Ինչո՞վ կարող է պայմանավորված լինել Թուրքիայի այդ քայլը և հնարավո՞ր է ուժերը մեր կողմ դուրս հանելու համար է հեռանում Իդլիբից։
Հայկ Դեմոյան- Թուրքական այդ նահանջին կարող է մի քանի հանգամանք նպաստել։
Նախ ասեմ՝ նահանջի պարագայում չի կարող որևէ կերպ ուժային բալանսի կամ համալրման խնդիր լուծել, եթե խոսքը մեր ճակատի մասին է։ Մի ամբողջ բանակ է հայկական սահմանին կանգնած, այդ փոքրիկ զորամասը, որ հիմա Սիրիայում է, տեսակար կշիռ չունի, որ գա ու համալրի արևելյան ճակատը մեր դեմ, Հայաստանի և Ռուսաստանի դեմ ինչ-որ հարց լուծելու համար։ Դա այն ուժը չէ, որ պետք է գա ու բալանսավորի սահմանում թուրքական ռազմական ներկայությունը։
Վարկածներից մեկով՝ ինչ-որ պայմանավորվածություններ գոյություն ունեն հակաահաբեկչական կոալիցիայի անդամներ միջև, թեկուզ անդրկուլիսյան, որ թուրքական կողմը պետք է այնտեղից հեռանա։
Տվյալ դեպքում տեսնում ենք, որ այդ ահաբեկչական կոչվածն այլևս չի սահմանափակվում սիրիական, մերձավորարևելյան տարածաշրջանով, Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով հասել է մինչև Կովկաս։ Այսինքն` Թուրքիայի վրա ուժեղ ճշում է գործադրվել ահաբեկիչներ արտահանելու առումով, կարող է հիմքեր ունենալ, որովհետև միջազգային մամուլը, առաջնորդները՝ Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ հետախուզությունը փաստում են, որ Թուրքիան ի խախտումն ՄԱԿ-ի 1989 թվականի վարձկաններ հավաքագրելու, օգտագործելու ու մարզելու հայտնի կոնֆենցիան, իրականացնում է այդպիսի աշխատանք Ադրբեջանում՝ նրանց ռազմական գործողություններում ներառելու համար։
Մյուս մտավախությունը, որ մենք պետք է պարտադիր ունենանք ու դրա մասին բաց խոսենք, Աստված մի արասցե, եթե աշխարհի ուժային կենտրոններից որևէ մեկը պայմանավործության է եկել, որը կրկին կարող է արձագանքել ղարաբաղյան ճակատը։ Այսինքն` թուրքական կողմը, որի ներկայությունը բավական ակտիվ էր ռազմական առումով ու փորձում էր խորացնել, հետ է քաշվում ինչ-ինչ պայմանավորվածությունների հիման վրա, որոնք կարող են թուրքական կողմին գոհացնելու համար երևան գան արցախյան ճակատում։
Նաև կարող է կապ ունենալ Թուրքիայում խորացող տնտեսական ճգնաժամի հետ, լիրան աղետալի անկում է ապրում։ Պատերազմը թանկ հաճույք է։ Թուրքիան փորձում է այն ծախսերը, որոնք պետք է արվեին Հյուսիսային Սիրիայի տարածքում, ուղղել դեպի արցախա-ադրբեջանական ուղղություն, որովհետև տնտեսությունը կարող է երկու ճակատի դեպքում չդիմանալ, գերծախս է, որը նախատեսված չէր ու որը երկարաժամկետ է։
Ենթադրաբար, թուրք-ադրբեջանական միացյալ գործողությունն Արցախում, ըստ վերլուծաբանների, պետք է լիներ բլիցկրիգային, կարճ ժամկետում հայկական կողմին պարտադրեին կամ կապիտուլյացիա, կամ զիջում, ինչը չպետք է ծախաստար լիներ, եթե ռազմական գործողությունները դադարում են, նոր ծախսեր չի ենթադրվում։ Բայց արդեն չորրորդ շաբաթն է շարունակվում, թուրքական կողմն այնտեղ է իր զինուժով, գեներալներով, զինվորներով, զինատեսակներով, ինչը հավելյալ ծախս է, լրացուցիչ ծանրաբեռնվածություն է Թուրքիայի վրա։ Հետևաբար, երկարատև պատերազմական գործողությունը չի կարող չազդել Թուրքիայի տնտեսության, լիրայի արժեզրկման վրա։ Չեմ բացառում, որ նահանջը կապված է տնտեսական գերծախսի հետ։
Panorama.am- Ամեն դեպքում, կարող ենք արձանագրել, որ հայկական գործոնը, ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները կապ ունեն Իդլիբից թուրքական նահանջի հետ։
Հայկ Դեմոյան- Հնարավոր է ոչ ուղղակիորեն, այո. այն, ինչ իրենք չկարողացան Արցախում ապահովագրել ու հաստատել բլիցկրիգային հարվածի դեպքում՝ անմիջապես հասնել առավելության ռազմի դաշտում, դա վերածել քաղաքական կապիտալի, բայց այս դեպքում նաև տեսնում ենք, որ Թուրքիայի տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ է, լրացուցիչ ճակատում արվում են ծախսեր, որոնք միլիոնավոր դոլարների են հասնում։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի և նրա հովանավորած ահաբեկիչների կողմից իրականացվող ագրեսիան ուղղված է Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը. ՀՀ ԱԳՆ
- ՊԲ ՀՕՊ-ի խոցած թուրքական Bayraktar-ի հեռակառավարվող տեսախցիկը արտադրվել է կանդական ընկերության կողմից
- Արցախի ՊԲ-ն շուրջ 1 տասնյակ «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքեր է խոցել․ Փաշինյան
- Թուրքական նուռն արգելվել է ներմուծել Ռուսաստան
- Վոլգոգրադում ահաբեկչություն է կանխվել
- Թուրքական լիրայի անկման նոր հակառեկորդ
- Լեռնային Ղարաբաղում պատերազմից առաջ թուրքական զենքի վաճառքն Ադրեբաջնին աճել է 6 անգամ
- Սիրիական աղբյուր. Լեռնային Ղարաբաղում սպանված վարձկանների թիվը հասել է 119-ի
- Սաուդյան Արաբիայում կրկին կոչ են արել բոյկոտել թուրքական ապրանքները
- Պետդուման գնահատել է Ղարաբաղի՝ հակաահաբեկչական կենտրոն ստեղծելու գաղափարը
- Թուրքական օդուժը կրկին ղեկավարում է ադրբեջանական օդուժի և ՕՀՄ-ների գործողությունները. ՊՆ
- Սիրիական լրատվամիջոցը ներկայացրել է Արցախում սպանված սիրիացի ահաբեկիչների լուսանկարները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան