Ամերիկյան Ֆորտ Լի քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ֆորտ Լի քաղաքը դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան, ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի անկախությունը ճանաչել էր նաև Ֆրանսիայի Լիմոնե քաղաքը, Վիեն քաղաքը, Իտալիայի «Միլան քաղաքը, Ավստրալիայի ամենամեծ նահանգներից մեկի՝ Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր ժողովը։ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆաուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան, ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքն ու անկախությունը
Արցախի ԱԳն-ն հայտարարել էր, որ Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը վերջ կդնի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման փորձերին և անհրաժեշտ խթան կհաղորդի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում միջազգային միջնորդական ջանքերի արդյունավետ շարունակմանը:
Հարակից հրապարակումներ`
- Ավստրիայի խորհրդարանը դատապարտել է ԼՂ հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածությունը
- Ֆրանսիայի Վիեն քաղաքի քաղաքային խորհուրդը Արցախին սատարող բանաձև է ընդունել
- ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու բանաձև
- Այս շաբաթ ելույթով կդիմեմ Սենատին՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղն ու դատապարտել Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները․Վալերի Բուայե
- Իտալիայի խորհրդարանը Արցախի հարցով բանաձև կընդունի Եվրախորհրդի համար. Ջենարո Միլիորեն
- Սալոնիկի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի ռազմական գործողությունները
- Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ժամանակը եկել է՝ դատապարտելու Թուրքիային ու Ադրբեջանին, և ասելու՝ մենք բոլորս հայ ենք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան