Հաղթելու համար մեզ ամենաշատը պետք է հավատալ. Արայիկ Հարությունյանի կոչը Աղդամից
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է հայ ժողովրդին.
«Սիրելի ՛ հայրենակիցներ,
Քիչ առաջ եմ վերադարձել առաջնագծից: Մեր տղաների հետ հանդիպումից հետո որոշել եմ խրամատից հատուկ տեսաուղերձով դիմել մեր ժողովրդին:
Այն ներկայացնում եմ ստորև` հավատով, որ բոլորդ մեկ մարդու նման կհետևեք կոչիս, և Աստծո զորությամբ ու յուրաքանչյուրիս անհատական մասնակցությամբ կկարողանանք պատվով դուրս գալ այս փորձությունից:
#Հավատում_եմ_մեր_հաղթանակին»։
Նա Աղդամի մատույցներից նշել է, որ հաղթելու համար մեզ ամենաշատը պետք է հավատալ։ Ամենաուժեղ ուժն ունի հավատքը.
«Ուզում եմ, որ մեր եկեղեցիներում ամեն օր աղոթեն մեր նահատակների ու առաջնագծում կանգնած զինվորի համար»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ աշխատանքային խմբերն այցելել են Արցախից ՀՀ տեղափոխված խաղաղ բնակիչների կացարաններ
- Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
- Թշնամին իրականացրել է դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք կանխվել են. Արցախի ՊՆ