Ավստրիայի խորհրդարանը դատապարտել է ԼՂ հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածությունը
Ավստրիայի հայ համայնքն Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանում է ցույցերի, դրամահավաքների, հանրային և քաղաքական արշավների միջոցով։
Հայ համայնքի ներկայացուցիչների շնորհիվ այդ երկրի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտել է պատերազմին Թուրքիայի ներգրավվածությունը։
«Այդ բանաձևով պատերազմին վերջ տալու կոչ արվեց։ Հուսով ենք, որ Ավստրիայի իշխանությունները հավելյալ ճնշում կգործադրեն Թուրքիայի և Ադրբեջանի վրա»,- «Հայերն Այսօր»-ի հետ զրույցում ասել է Ավստրիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ, միջազգային իրավունքի մասնագետ Գևորգ Հակոբջյանը։
Վիեննայի Օպերայի հրապարակում տեղի է ունեցավ «Խաղաղություն Արցախին» խորագրով մշակութային միջոցառում։ Ավելի քանի 10 աշխարհահռչակ արվեստագետներ ելույթ են ունեցել և հնչել է հայկական երաժշտություն։
«Վերջին օրերի աշխատանքը նոր փուլ է թևակոխել, քանի որ հստակ պահանջ է ներկայացվել Ավստրիային՝ ճանաչել Արցախի անկախությունը և ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,-նշել է Գևորգ Հակոբջյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ պարբերաբար տեղի հայ համայնքին հիշեցնում են «Հայաստան», «1000+» հիմնադրամներին նվիրատվություններ կատարելու անհրաժեշտության մասին։ Վերջին օրերին ևս 150 հազար եվրո է փոխանցվել։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին