Ջավախքցի Հայաստանի ազգային հերոսը
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով:
Հայրենիքի շքանշանը տրվում է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց:
Yerkir.am-ը գրում է, որ Գարեգին Պողոսյանը ծնվել և հասակ է առել Ջավախքի Խավեթ գյուղում, այնուհետև ռազմական կրթությունն ու զինվորական կարիերան շարունակել տարբեր ռազմական հաստատություններում և հայկական զինված ուժերում:
«Ջավախքիս փառապանծ հայորդիների շարքում այսօր ունեցանք ևս մեկին՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ԳԱՐԵԳԻՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ՝ մեր սիրելի Գարիկին…
Փա՛ռք Ջավախքի հերոսական ժողովրդին, փա՛ռք Հայոց փառապանծ բանակին»,- ֆեյսբուքյան էջում գրել է պատմաբան Վահե Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում՝ արմատներով ջավախքցի զոհերը
- ՀՀ քաղաքացիություն ունեցող ջավախքցիներին հնարավորություն է տրվում մեկնել Արցախ
- Եկեք որոշ ծախսեր կրճատենք և գումարը ուղղենք Արցախին. Ջավախք հիմնադրամ
- Արցախ է մեկնում հինգերորդ բժիշկը Ջավախքից
- «Ջավախքն Արցախի կողքին է»
- Հոգեհանգստյան կարգ Ախալքալաքում՝ ի հիշատակ Արցախում օրերս զոհված Ջավախքի որդիների
- Զորակցության քայլերթ՝ Ջավախքում
- Ջավախքցիներն Արյունաբանական կենտրոնին նվիրել են ամենագնաց
- Ջավախքցիները բացել են վրաց-թուրքական սահման տանող ճանապարհը
- Ջավախքցիները փորձում են թույլ չտալ թուրքական բեռնատարների մուտքը Վրաստան
- Ջավախքից 2 բեռնատարով մթերք են ուղարկել դիրքեր
- Ջավախքը պատրաստվում է մեկնել Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան