Թուրքիայում մեկնարկել են զորավարժություններ
Այսօր Թուրքիայի Զինված ուժերը Անկարայի շրջանում մարտական կրակոցներով սկսել են լայնամասշտաբ զորավարժություններ։ Այս մասին հայտնում է aa.com.tr կայքը։
Ateş Serbest-2020 զորավարժություններում ներգրաված են հայրենական արտադրության ռազմական տեխնիկա, այդ թվում՝ Fırtına հրետանային ինքնագնաց կայանք («Փոթորիկ») և Korkut ՀՕՊ համակարգեր, Kargu կամիկաձե դրոններ։ Զորավարժությունների շրջանակում, որին մասնակցում է ավելի քան հազար զինծառայողներ, օգտագործվում են նաև միջին հեռահարության OMTAS հակատանկային հրթիռային համալիրներ և թուրքական արտադրության գրոհային հրացաններ։
Աղբյուրը նշում է, որ Ateş Serbest-2020 շրջանակում առաջին անգամ և հաջողությամբ գործարկվել են 37 տարբեր մարտական մշակումներ։
«Ateş Serbest-2020 զորավարժությունները սկսվել են Հայաստանի կողմից օկուպացված հողերի ազատագրման համար արդար պայքարում Ադրբեջանին սատարելու մասին հայտարարությունից հետո»,- գրել է թուրքական աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- Դիմելու դեպքում Թուրքիան պատրաստ է զորքեր ուղարկել Ադրբեջան. Թուրքիայի փոխնախագահ
- Իրանը լայնամասշտաբ ՀՕՊ զորավարժություններ կանցկացնի
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան