Դիմելու դեպքում Թուրքիան պատրաստ է զորքեր ուղարկել Ադրբեջան. Թուրքիայի փոխնախագահ
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը չորեքշաբթի օրը հաստատել է Ադրբեջան զորք մտցնելու Անկարայի պատրաստակամությունը՝ ղարաբաղյան հակամարտությունում նրան սատարելու համար: Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մեր նախագահը դա ասել է պատերազմի առաջին իսկ օրվանից: Թուրքիան չի վարանի, մեր նախագահը չի վարանի», - ասել է Օքթայը CNN Turk-ին տված հարցազրույցում:
Անկարան բազմիցս հայտարարել է, որ սատարում է Բաքվի գործողություններին և պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերել ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ ռազմի դաշտում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան