
Խորվաթիայի հայ համայնքը ցույց է անցկացրել Զագրեբում
Խորվաթիայի հայ համայնքի ներկայացուցիչների նախաձեռնությամբ հոկտեմբերի 21-ին Զագրեբում տեղի է ունեցել լուռ ցույց, որի ընթացքում կոչ է արվել Խորվաթիայի իշխանություններին չլռել և համարժեք արձագանք տալ թուրք-ադրբեջանական ագրեսիային և ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։
Հայ համայնքից տեղեկացնում են, որ ցույցին ընթացքում միացել են խորվաթներ՝ իրենց աջակցությունը ցույց տալով Արցախին և հայ ժողովրդին։ Համայնքի կողմից նաև պատրաստվել և Խորվաթիայի իշխանություններին են փոխանցվել հայ համայնքի բաց նամակները։
Ցույցը լայնորեն լուսաբանվել է խորվաթական հեռուստաընկերությունների և ԶԼՄ-ների կողմից։