Մշակույթ 22:40 22/10/2020 Հայաստան

Ադրբեջանը հրաժարվում է վավերացնել «Ապահով դպրոցների հռչակագիրը». ԿԳՄՍ փոխնախարար

Այսօր տեղի է ունեցել «Կրթությունն աշխարհում հետհամավարակային շրջանում» խորագրով Գլոբալ կրթության հանդիպման (Global education meeting) արտահերթ նստաշրջանը, որին մասնակցել են մի շարք երկրների ղեկավարներ, ավելի քան 60 երկրի կրթության նախարարներ և փոխնախարարներ: 

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ առցանց հանդիպմանը ուղերձներով հանդես են եկել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեն և հանդիպման համանախագահ երեք երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ Նորվեգիայի վարչապետը, Գանայի նախագահը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը:

Այնուհետև ելույթ են ունեցել շուրջ 60 երկրի ղեկավարներ և կրթության ոլորտի պատասխանատուներ, ինչպես նաև կրթության ոլորտում հեղինակավոր միջազգային կառույցների ղեկավարներ:

Հանդիպմանը Հայաստանը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա անդամ երկրների ուշադրությունը հրավիրել է հակամարտությունների պատճառով կրթության իրավունքի իրացման խնդրին:

«2020 թ.-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, Թուրքիայի ակտիվ ռազմաքաղաքական աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ, լայնամասշտաբ ռազմական ագրեսիա են սկսել Արցախի Հանրապետության դեմ՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական ենթակառուցվածքները՝ ներառյալ կրթական հաստատությունները, մշակութային և կրոնական վայրերը: Մինչ միջազգային հանրությունը կենտրոնացած էր COVID-19 համաճարակի ճգնաժամի վրա, Ադրբեջանը ոչ միայն հրաժարվել է անվերապահորեն պաշտպանել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչը՝ անհապաղ գլոբալ հրադադար հաստատելու վերաբերյալ, այլ դիմել իրավիճակի նոր սրման:

Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ավելի քան 90.000 մարդ ստիպված է եղել լքել իր տունը, որն ազդել է Արցախի երեխաների և երիտասարդների կրթության իրավունքի վրա: Դրա պատճառով ավելի քան 33.000 երեխա և երիտասարդ զրկվել է կրթություն ստանալու իրավունքից: Օրեցօր ավելանում է զոհերի թիվը քաղաքացիական բնակչության շրջանում, այդ թվում` երեխաների:

Արցախի Հանրապետությունում մնացած երեխաները զրկված են կրթության հիմնական իրավունքից, քանի որ Ադրբեջանը միտումնավոր թիրախավորում է դպրոցներն ու մանկապարտեզները. մինչ այժմ, ադրբեջանական ագրեսիայի արդյունքում, Արցախում վնասվել է 18 դպրոց և 6 մանկապարտեզ: Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի հարվածները վնասել են նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ համայնքների միջնակարգ դպրոցները:

Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես ապաստանած երեխաները դժվարություններ են ունենում՝ ինտեգրվելու իրենց նոր միջավայրին և դպրոցին: Հանդիսանալով «Ապահով դպրոց հռչակագրի» անդամ-պետություն՝ Հայաստանն անվերապահ պաշտպանում է կրթական հաստատությունների անվտանգության և յուրաքանչյուրի կրթություն ստանալու իրավունքը՝ առանց որևէ բռնության սպառնալիքի:

Մեզ համար լուրջ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ Ադրբեջանը հրաժարվում է վավերացնել «Ապահով դպրոցների հռչակագիրը»՝ այդպիսով խաթարելով զինված բախումների ընթացքում կրթության վրա նպատակային հարձակումների խնդրի լուծմանը միտված Համաշխարհային կոալիցիայի ջանքերը: Ուստի, ես կոչ եմ անում միջազգային հանրությանը՝ անհատապես անհապաղ և միանշանակ դատապարտել Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի նկատմամբ շարունակվող ոճրագործությունները:

Միջազգային կազմակերպությունները, տվյալ դեպքում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, պետք է համարժեք գործեն՝ խտրականություն չդնելով դպրոցականների նկատմամբ՝ ելնելով նրանց բնակության տարածքի կարգավիճակից, քանի որ մարդու իրավունքները համընդհանուր են և չեն սահմանափակվում սահմաններով: Կոչ եմ անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին` մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան իրացնել յոււրաքանչյուրի կրթության իրավունքը»,-նշել է Արթուր Մարտիրոսյանը:

Հանդիպումը վերաբերել է COVID-19 համավարակի հետևանքով առաջացած բացասական ազդեցությունների հաղթահարմանը և կրթության անխափան շարունակականության ապահովմանը, որը ենթադրում է կրթության ազգային ու միջազգային ֆինանսավորման պահպանման և/կամ ավելացման, ներառականության ու հավասարության սկզբունքների իրացման, ուսուցման մեթոդների ու տեղեկատվական և հաղորդակցական գործիքների կիրառման ու վերաիմաստավորման, ինչպես նաև դպրոցների վերաբացման հետ կապված խնդիրների լուծում:

Հանդիպման ընթացքում ընդունվել է հռչակագիր, որը ներառում է կրթության ոլորտում հիմնական ուղերձները՝ ինչպես դիմակայել COVID-19 համավարակի հետևանքով կրթության ոլորտի առջև ծառացած մարտահրավերներին:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:37
Փաստաբաններն ուսումնասիրել են ֆինանսների նախարարի հայտարարագրերը, հիմնավոր կասկածներ ունեն՝ կամ փողերի լվացման հետ գործ ունեն, կամ ապօրինի հարստացման
Փաստաբանների ակումբում ձևավորված համակարգող խումբը ուսունասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկեր պարունակող...
Աղբյուր` Panorama.am
12:15
Հրայր Թովմասյանը՝ Լ. Նանուշյանին. Նշել եք, որ այս ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքի ընդունմամբ, բայց օրենքը չկա
Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային...
Աղբյուր` Panorama.am
11:55
1 զnh, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապարհին
Նոյեմբերի 25-ին  Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Լիանա Վանոյան. Իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է
«Ես օրհնված մարդ եմ, ինձ բաժին ընկած կյանքից շատ շնորհակալ եմ, իմ դժվար օրերի համար շնորհակալ եմ, ու երջանիկ օրիրիս եմ շնորհակալ, իմ մեջ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ով կնշանակվի ՊԵԿ նախագահ
Փաշինանը հայտնել է նրա անունը
Աղբյուր` Panorama.am
11:20
Ինչո՞ւ էր ուրեմն նման հայտարարություն արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը
Օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
11:06
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
Սահմանադրական դատարանն այսօրվա նիստում պետք է  քննի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու համաձաձայնագրերում...
Աղբյուր` Panorama.am
10:36
Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Դուդային
Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նախօրեին ժամանել է Հայաստան։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Անջեյ Դուդայի դիմավորման...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ներում ստացած Դեղձն ընդհատել է Բայդենի խոսքը
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում վերջին անգամ է մասնակցել Գոհաբանության տոնին ու ներում շնորհել երկու հնդկահավի՝...
Աղբյուր` Panorama.am
10:24
Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը  հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
10:04
Enikos. Հունաստանը կարող է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային...
Աղբյուր` Panorama.am
09:59
Գյումրիում մոտ երկու օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող  աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
09:43
Մի քանի շրջաններում ձյուն է, մառախուղ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ...
Աղբյուր` Panorama.am
09:05
Նոյեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են կանախտեսել
Երևանում նոյեմբերի 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում հանցավորության վիճակի հետ կապված մեծ հնչողություն ստացած լսումներից և նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
08:59
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. Հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Զգուշացնում եմ՝ սրանից հետո եթե մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Փաստ». Քանի քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս «Փաստը» դիմել էր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը, իսկ քանի՞ արտահերթ կլինի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայրենի օրենսդիրը հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին, այս տարվա վերջին հերթական նստաշրջանը...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Ինչ է պատասխանել Հովիկ Աղազարյանը Սասուն Միքայելյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի և ԵԿՄ նախագահ Սասուն...
Աղբյուր` Panorama.am
23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
11:09 26/11/2024

ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}