Հոգեբանական աջակցություն՝ արցախցի երեխաներին
«Երևան իմ սեր» հիմնադրամն իր նոր նախաձեռնության շրջանակում հոգեբանական աջակցություն է տրամադրում Արցախում պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստան տեղափոխված երեխաներին: Ծրագրի մեկնարկը տրվել է հոկտեմբերի 9-ին: Առաջին փուլին մասնակցել է 4-16 տարեկան շուրջ 80 երեխա, որոնք բաժանվում են երեք տարիքային խմբերի:
Հիմնադրամից հայտնում են, որ թեպետ ծրագիրն ուղղված է եղել երեխաներին հոգեբանական աջակցություն տրամադրելուն, սակայն դրա առաջին օրերը ցույց են տվել, որ երեխաների ծնողները կամ խնամակալները ևս ունեն հոգեբանական աջակցության կարիք:
Ելնելով դրա անհրաժեշտությունից, հիմնադրամի հոգեբանները աշխատանքներ են տանում նաև երեխաների ծնողների հետ: «Երևան իմ սեր» հիմնադրամն այս երեխաների համար կազմակերպել է նաև երաժշտական ու թատերական միջոցառումներ:
Ծրագրի հեղինակները նշում են, որ հիմնադրամի դռները բաց են պատերազմական գործողությունների հետևանքով հոգեբանական աջակցության կարիք ունեցող բոլոր երեխաների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան