ՄԻՊ աշխատանքային խմբերն այցելել են Արցախից ՀՀ տեղափոխված խաղաղ բնակիչների կացարաններ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային 3 խմբերը հերթական այցեր են իրականացրել Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների պատճառով Արցախից Հայաստան տեղափոխված խաղաղ բնակիչների կացարաններ Երևանում և մարզերում՝ նրանց կարիքների ուսումնասիրության, իրավունքների ապահովման աջակցության համար: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
Աշխատանքային խմբերի կազմում են եղել իրավաբաններ, բժիշկ և հոգեբան, որոնք ծանոթացել են նրանց առաջնային կարիքների գնահատման ընթացքին և ուսումնասիրել դիմումները:
Ուսումնասիրվել են Արցախից ժամանած անձանց սոցիալական և առողջապահական կարիքների, երեխաների կրթությանը, տարեցների իրավունքներին առնչվող հարցեր և այլն: Կացարաններում բնակվող անձանց բարձրացրած անհատական շատ խնդիրներ տեղում ստացել են լուծում:
Այցերից բացի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Արցախի մեր հայրենակիցների խնդիրներով զբաղվում է նաև թեժ գծի զանգերի և անհատական բողոքների քննարկմամբ:
Մշտադիտարկման ընթացքում արձանագրված հարցերի կապակցությամբ համապատասխան գրավոր առաջարկներ կներկայացվեն պետական մարմիններին:
Հարակից հրապարակումներ`
- Համերգ և ֆիլմի ցուցադրություն՝ հատուկ Արցախից ժամանած երեխաների համար
- Ստեղծվել է Արցախից ժամանող քաղաքացիների ժամանակավոր կայանման կետ
- Պետական կառույցների կողմից տրամադրվող կացարանների մեծ մասը դեռևս ազատ է. Բաթոյան
- Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են Արցախից Հայաստան տեղափոխված մարդկանց կարիքները
- Կազմակերպել է Արցախից տեղափոխված խնամքի տների տարեցների և գիշերօթիկի երեխաների խնամքը. Բաթոյան
- Ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ Արցախից եկած բնակիչներին կացարան տրամադրելու կոչերից
- Արցախից ՀՀ տեղափոխված 18 տուժած 7-ը քաղաքացիական անձ է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին