Քաղաքական 21:22 22/10/2020 Հայաստան

Նիդերլանդներում կառավարությունից, խորհրդարանից պահանջում են դատապարտել հայերի նկատմամբ Ադրբեջանի ռազմական հանցագործությունները

Նիդերլանդների մասնագիտական և ակադեմիական համայնքի ներկայացուցիչների բաց նամակ են հղել այդ երկրի վարչապետին, ԱԳ նախարարներին, խորհրդարանին ու կուսակցություններին՝ կոչ անելով կանգնեցնել  Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հրահրած պատերազմը։

Նամակում ասված է.

«Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը հարձակումներ է գործում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վրա։ Մենք՝ որպես Նիդերլանդների մասնագիտական և ակադեմիական համայնքի ներկայացուցիչներ, խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից միակողմանիորեն սանձազերծած ռազմական հարձակումը և շարունակական ագրեսիան տարածաշրջանի էթնիկ հայերի նկատմամբ։ Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանին, որը՝ լինելով 1949 թվականի Ժնևյան կոնվենցիաների և 1948 թվականի՝ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի մասնակից պետություն, կատարյալ անտարբերություն է ցուցաբերում զինված հակամարտություն վարելու միջազգայնորեն ընդունված չափանիշների և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների նկատմամբ։ Մենք խստորեն դատապարտում ենք նաև Ադրբեջանի կողմից սեփական քաղաքացիների քաղաքական և քաղաքացիական ազատությունների շարունակական ոտնահարումները՝ գտնելով, որ այդ քաղաքացիները ևս համարվում են տուժող կողմ Արցախի դեմ այս պատերազմում։

Ստեփանակերտի, Հադրութի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի այլ քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը վկայում է այն մասին, որ ադրբեջանական ագրեսիան ուղիղ գոյության սպառնալիք է հայերի համար։ Ի տարբերություն Արցախի ինքնապաշտպանական ուժերի, որոնք ընդամենը պատասխան կրակ են բացել ռազմական օբյեկտների վրա (որի արդյունքում մարդիկ են տուժել Ադրբեջանում, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում), Ադրբեջանն ուղղակիորեն ակտիվորեն թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները, այդ թվում նաև՝ հիվանդանոց։

Զոհվել և վիրավորվել են մեծ թվով ազգությամբ հայ խաղաղ բնակիչներ՝ ներառյալ ծերեր և երեխաներ, արձանագրվել են նաև ադրբեջանական ուժերի կողմից կատարված վայրագությունների դեպքեր։ Հայերը հերթական անգամ գտնվում են պատերազմի քողի տակ իրականացվող էթնիկ զտման ենթարկվելու վտանգի առջև (տե՛ս այստեղ և այստեղ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաշվետվությունները՝ մարդու իրավունքների արձանագրված խախտումների վերաբերյալ)։

Հաշվի առնելով նախագահ Ալիևի և նախագահ Էրդողանի, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները՝ գոյություն ունեն ողջամիտ հիմքեր՝ պնդելու, որ ինչպես 1915 թվականին, այնպես էլ հիմա նպատակ է դրված վերացնելու էթնիկ հայերին։

Ռմբակոծելով Վարդենիս քաղաքը, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ այլ ոչ թե Արցախում, Ադրբեջանն արդեն իսկ հանգեցրել է էսկալացիայի՝ այս ագրեսիվ պատերազմը դուրս բերելով շփման գծի սկզբնական սահմաններից։ Ադրբեջանը ոչ միայն իր զինված ուժերը համալրում է Թուրքիայի կողմից հավաքագրված սիրիացի վարձկաններով, այլ ավելին՝ օգտվում է նաև Թուրքիայի աջակցությունից երկկողմ ռազմական հարաբերությունների շրջանակներում, ինչպես նաև այս պատերազմում Թուրքիայի անմիջական մասնակցությանմիջոցով։ Ադրբեջանը նաև ներկրում և կիրառում է իսրայելական արտադրության զենք և զինամթերք՝ այդ թվում նաև միջազգայնորեն արգելված զինատեսակներ՝ կլաստերային ռումբեր (այս մասին վկայում է «Ամնեսթի Ինթերնեշնլ» կազմակերպությունը, փաստերի համար տե՛ս այստեղ):

Ավելին, Ադրբեջանի կառավարությունը գործի է դրել լոբիստների և լրագրողների խոշոր ցանց՝ նպատակ ունենալով «ախտազերծել» թե՛ իր հեղինակությունը և թե՛ իր կողմից սանձազերծած այս պատերազմը՝ զուգահեռ վարելով լայնածավալ կիբերպատերազմ, տարածելով ատելության խոսք, խրախուսելով սփյուռքահայության նկատմամբ բռնության գործադրումը, տարածելով ապատեղեկատվություն թե՛ ավանդական լրատվամիջոցներով և թե՛ սոցիալական ցանցերով։

Եթե հանդուրժենք, որ Արցախի դեմ սանձազերծված այս պատերազմը շարունակվի, այն կվերաճի խոշոր տարածաշրջանային հակամարտության և էլ ավելի խոշոր հումանիտար աղետի։

Աշխարհաքաղաքական շահերից և ինստիտուցիոնալ մակարդակի հասցված հայատյացությամբ դրդված՝ ներկայումս նախագահ Ալիևի կողմից հրահրվող ռազմական ագրեսիան շարունակում է խոչընդոտել տևական խաղաղության հաստատումը։ Խաղաղությունը, սակայն, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման խնդրի լուծումը գտնելու միակ ուղին է։ Եթե հաշվի առնենք Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող հարձակումները խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, ապա տարածաշրջանի հայ բնակչության ճանաչումը որպես Ադրբեջանի հետ բանակցությունների իրավազոր և առանցքային կողմ կարող է լինել միակ քաղաքական միջոցը, որը թույլ կտա կանխել հետագա էթնիկ զտումը հայերի նկատմամբ։ Արցախի հայերը, իրենց իսկ ճակատագրին տեր կանգնելու համար, պետք է հնարավորություն ունենան լինել իրենց անցնելիք ճանապարհի ավանգարդում։

Այսպիսով, մենք կոչ ենք անում Ադրբեջանին՝ անմիջապես դադարեցնելու պատերազմական գործողությունները, իսկ երկու կողմերին՝ վերադառնալու բանակցային գործընթացին,
Մենք հորդորում ենք Նիդերլանդների խորհրդարանի մեր քաղաքական ներկայացուցիչներին և Նիդերլանդների կառավարությանը՝

• դատապարտել հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հանցագործությունները,
• դատապարտել Ադրբեջանի կողմից թե՛ հայերի և թե՛ ադրբեջանցիների քաղաքական ու քաղաքացիական իրավունքների ոտնահարումները,
• դատապարտել Ադրբեջանի կողմից՝ հոկտեմբերի 10-ի հրադադարի և հոկտեմբերի 18-ին կրակը դադարեցնելու պայմանավորվածությունների խախտումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին ձեռնարկված սկզբնական հարձակումը,
• Ադրբեջանի նկատմամբ կիրառել դիվանագիտական և տնտեսական պատժամիջոցներ՝ վերջինիս կողմից հրադադարի պայմանավորվածությունն իրագործելու նպատակով,
• պահանջել՝ դիվանագիտական ուղիներով կամ տնտեսական պատժամիջոցների միջոցով, որ Թուրքիան հակամարտության տարածքից դուրս բերի թե՛ իր զինծառայողներին, թե՛ իր ռազմամիջոցները,
• քայլեր ձեռնարկել՝ երաշխավորելու համար, որ ներկայիս Արցախի Հանրապետությունը ճանաչվի որպես բանակցությունների առանցքային կողմ։

Եվ, ի վերջո, մենք դիմում ենք մասնագիտական և ակադեմիական համայնքի մեր գործընկերներին և մեր համապատասխան (ակադեմիական) հաստատությունների ու կազմակերպությունների ղեկավարներին, սատարել մեզ և ստորագրել այս նամակը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}