Պեսկով. Ռուսաստանը մտադիր է հետագայում էլ ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար
«Մոսկվան ամեն ինչ անում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությունը դրվի քաղաքական-դիվանագիտական ուղու վրա, խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,- հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, նա ընդգծել է, որ Ռուսաստանն արել ու անում է ամեն բան, խնդրի կարգավորումն այդ դաշտ բերելու համար։
«Ռուսաստանը մտադիր է հետագայում էլ ձեռնարկել բոլոր ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման համար»,- ասել է նա։
Կրեմլում ցավ են հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն հետևում ԼՂ վերաբերյալ ձեռք բերված մոսկովյան պայմանավորվածությունները։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովի հետ հանդիպմանը Մնացականյանը վերահաստատել է ՀՀ հավատարմությունը հրադադարի վերաբերյալ համաձայնություններին
- Համանախագահների մոտ օրակարգում մեկ հարց է՝ ոչ միայն հայտարարվի հրադադար, այլ իրականացվի. փոխարտգործնախարար
- Ռուսաստանը, Ադրբեջանը և Հայաստանը շուտով կարող են համաձայնության գալ տարածաշրջանում հրադադարի ռեժիմի դիտարկման մեխանիզմի շուրջ.Լավրով