Քաղաքական 13:29 22/10/2020 Արցախ

Պոմպեոն հույս ունի, որ կողմերի հետ հանդիպումներից հետո հնարավոր կլինի նոր զինադադար հաստատել. Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս

«Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ շարունակվում է, և այն շարունակվում է միջազգայնորեն դատապարտելի միջոցներով՝ այդ թվում ռազմական հանցագործությունների կատարմամբ»,- այսօր Լոս Անջելեսում անցկացվող ակցիայից հետո անցկացվող մամուլի ասուլիսի ընացքում ասաց Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, Արմեն Բայբուրդյանը։

Նրա խոսքով, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ռազմական հանցագործությունների կատարման պատճառով ստեղծվել է մարդասիրական լուրջ ճգնաժամ, Արցախում ավերվել ու ոչնչացվել են բազմաթիվ քաղաքացիական ենթակառուցվածքներ ու քաղաքներ։

«Հարձակման են ենթարկվել նաև առանձին բնակավայրեր ՀՀ-ում։ Մարդասիրական այդ ճգնաժամը մի նրբերանգ ունի՝ Արցախում ժողովուրդը զրկված է միջազգային կազմակերպությունների կողմից մարդասիրական օգություն ստանալու հնարավորությունից։ Բոլոր միջազգային կազմակերպությունները, քաղաքական խնդիրներից ելնելով, հրաժարվում են մարդասիրական օգնություն ցույց տալ Արցախի հայությանը, որը գտնվում է ծայրահեղ ծանր իրավիճակում։ Եվ այս վիճակի ամբողջ տարօրինակությունը կայանում է նրանում, որ այնտեղ ապրում են մարդիկ, որոնք ունեն մարդասիրական օգնության կարիք, բայց միջազգային կազմակերպությունները և երկրները հնարավորություն չունեն՝ տրամադրելու այդ օգնությունը՝ ներառյալ երեխաներին, կանանց և տարիքավորներին»,- ներկայացրեց Արմեն Բայբուրդյանը։

Ըստ նրա, համաճարակային աղետալի իրավիճակ է ստեղծել, քանի որ ադրբեջանական կողմն իր սպանված զինծառայողների մարմինները թողնում է մարտի դաշտում։ Նա նշեց, որ այսօր շատ լուրջ վտանգ և սպառնալիք է գոյացել ոչ միայն Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի համար, այլ նաև մասնագետների գնահատմամբ, շատ ավելի լայն շրջանակի համար.

«Այդ աղետը կարող է տարածվել տարածաշրջանից դուրս։ Նշեմ նաև, որ փաստված է՝ Ադրբեջանը և Թուրքիան կիրառում են զենքեր, որոնք արգելված են միջազգային բոլոր օրենքներով։ Ինչպես գիտեք՝ զինադադարի երկու փորձ եղավ՝ մեկը՝ հոկտեմբերի տասին, մյուսը՝ տասնութին։ Այդ երկու հրադադարներն էլ Ադրբեջանի կողմից չպահպանվեցին։ Ադրբեջանը հրաժարվում է վերիֆիկացիոն մեխանիզմներ ստեղծել, որոնք հնարավորություն կտան միանգամից արձանագրել, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը։

Այդ դրույթը ներկայումս էլ քննարկվում է միջնորդների՝ մասնավորապես Մոսկվայի կողմից։ Եվ հայկական կողմը չափազանց կարևոր է համարում այդպիսի մեխանիզմի հաստատումը։ Այսօր մենք գործ ունենք թուրքական ագրեսիայի հետ, ոչ միայն Թուրքիայի մասնակցությամբ ադրբեջանական ներխուժման, այլ նաև անմիջական ագրեսիայի կողմից։ Թուրքիան խնդիր է դրել իր ազդեցությունը ընդլայնել տարածաշրջանում՝ հայերի էթնիկ զտում կատարելու միջոցով։ Եվ ամենևին պատահական չէ, որ մենք անմիջապես վերհիշում ենք ցաղասպանության շարունակության հնարավորությունը»։

Արմեն Բայբուրդյանը տեղեկացրեց, որ Թուրքիան ձգտում է Մինսկի խմբի համանախագահող երկիր դառնալ։ Ըստ նրա, Թուրքիան կողմնակալ է այս հակամարտությունում, և անթույլատրելի է նրա մասնակցությունը այդպիսի ձևաչափին, քանի որ նա հենց ինքն ագրեսոր է։

«Այստեղ շատ հստակ է, որ համանախագահ երկրները՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան ձգտում են, որ այդ ձևաչափը պահպանվի։ ԵԱՀԿ համանախագահները միակարծիք են, որ պետք է հրադադար հաստատվի, բայց  չեն կարողացել ապահովել խաղաղություն և հակամարտության կարգավորում։ Այս է պատճառը, որ Ադրբեջանը դիմում է ռազմական ուժի կիառման։ Բայց  իրականությունն այն է, որ Ադրբեջանն ինքն է վիժեցրել համաձայնության բոլոր փորձերը։ Մենք կարծում ենք, որ ԱՄՆ վարչակազմը պետք է ավելի գործնական քայլեր անի՝ Թուրքիային սաստելու համար։ Ինչպես գիտեք, վաղը ՀՀ արտգործնախարարը լինելու է Վաշինգտոնում, և հանդիպելու է Մայք Պոմպեոյի հետ, այստեղ է լինելու նաև Ադրբեջանի արտգործնախարարը, բայց ընդհանուր հանդիպում չի լինելու։ Մայք Պոմպեոն հույս ունի, որ այս հանդիպումներից հետո հնարավոր կլինի նոր զինադադար հաստատել»,- շեշտեց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}