ԵՄ-ն Վրաստանը հանել է անվտանգ երկրների ցուցակից
Վրաստանն այլևս ընդգրկված չէ անվտանգ երկրների ցուցակում, որոնք չեն հանդիսանում Եվրամիության անդամ, որոնց քաղաքացիները կկարողանան մեկնել Շենգենյան երկրներ: Լուրը հայտնում է «Սպուտնիկ ջորջիա»- ն՝ հղում անելով «Ռուսթավի 2» հեռուստաալիքին:
Համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով Վրաստանի հետ միասին ցուցակից հանվել են Կանադան և Թունիսը: Նախատեսվում է ցուցակում ներառել Սինգապուրին:
Անվտանգ երկրների նոր ցուցակում ներառվելու են ինը երկիր՝ Ավստրալիա, Չինաստան, Նոր Զելանդիա, Ռուանդա, Սինգապուր, Թայլանդ, Ուրուգվայ, Հարավային Կորեա և Ճապոնիա:
ԵՄ 27 անդամ պետությունների վերջնական որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 23-ին:
Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը կտրուկ սկսեց վատթարանալ սեպտեմբերի սկզբից, երկրում արագ աճում է կորոնավիրուսով վարակվածների թիվը:
Համաձայն վերջին տվյալների ՝ համաճարակի սկզբից մինչև հոկտեմբերի 21-ը երկրում վարակված մարդկանց ընդհանուր թիվը 21 208 է, բուժվել է 9 003 հիվանդ: Մահացել 172 ը: Վրաստանում վարակի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: