Պոմպեոին կոչ եմ արել Մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ․ ԱՄՆ կոնգրեսական
Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի հայ ժողովրդի դեմ իրականացվող ագրեսիվ գործողությունների համար, Twitter-ի էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան։
«Առանցքային պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը կարևոր առաջին քայլն է՝ ցույց տալու համար, որ մարդու միջազգայնորեն ճանաչված իրավունքների այդ կոպիտ խախտումներն իրենց հետևանքներն ունեն»,- գրել է նա։
Կոնգեսականը նաև նամակ է հղել պետքարտուղար Պոմպեոյին՝ կոչ անելով Մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և ստորագրել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան