Արցախը Հայաստան է. Ալյասկայի հայերը բողոքի ակցիա են անցկացրել
Միացյալ նահանգների ամենամեծ նահանգում՝ Ալյասկայում հայկական համայնքը ցույց է կազմակերպել։ Այս մասին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժինը։
Չնայած համայնքի ներկայացուցիչների թիվը փոքր է, սակայն բոլորը ներկա էին բողոքի ակցիային։
Հայերն իրենց աջակցությունն են հայտնել Արցախին և Հայաստանին, դատապարտել ադրբեջանա-թուրքական ագրեսիան։
«Չնայած նրան, որ Ալյասկան Ամերիկայի ամենամեծ նահանգն է, այստեղ մոտավորապես 80 հայ կա, և վստահ չէինք, որ բոլորը կմիանան մեզ, բայց ցույցի ժամանակ այնքան մարդ էր հավաքվել, որ մենք ապշած էինք։ Մեզ հետ էին նաև հույները, ռուսները, ուկրաինացիները և քրդերը»,- ասաց Ալյասկայի ցույցի կազմակերպիչներից Եվա Շարփը։
Արցախի դրոշներով ու պաստառներով հայերը Ալյասկայի բնակիչներին պատմել են, թե իրականում ինչ է կատարվում Արցախում։ Ցույցի կազմակերպիչներից Կարինե Վարդանյանի ամուսինը պատերազմի առաջին օրը մեկնել է Հայաստան։
«Երբ ամուսինս լսեց, որ Հայաստանում վիճակը լավ չէ, ասաց, որ լավ ժամանակ Հայաստանը վայելել է, հիմա էլ այս դժվար պահին պետք է գնա ու հայ ժողովրդի կողքին լինի»։
Սփյուռքում ապրող հայի համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր աջակցություն ժամանակին տեղ հասնի, կազմակերպվել է նաև հանգանակություն և հավաքված գումարը նվիրաբերվել է Հայաստան համահայկական հիմնադրամին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան