Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. Արցախի ՊՆ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են Ասկերանը, իսկ կեսգիշերին՝ կրկին անգամ թիրախավորել Մարտունին:
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում է վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը:
Հարակից հրապարակումներ`
- Հրետակոծվել են Մարտունին ու Ասկերանը
- ՊՆ ներկայացուցիչ. Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով
- Ադրբեջանի հայտարարությունը՝ ՀՀ-ն Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել, ցինիկ սուտ է. ՊՆ խոսնակ
- Թշնամին իրականացրել է դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք կանխվել են. Արցախի ՊՆ
- Թշնամական ուժերը կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ․Արցախ ՊԲ
- Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում. ՊԲ
- ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ թշնամու ինքնաթիռ են խոցել
- ՊԲ ՀՕՊ-ի խոցած թուրքական Bayraktar-ի հեռակառավարվող տեսախցիկը արտադրվել է կանդական ընկերության կողմից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին