Պեսկովը մեկնաբանել է Մոսկվայում Փաշինյանի և Ալիևի հանդիպման հնարավորությունը
Ռուսաստանն անում է ամեն ինչ պատերազմը դադարեցնելու և ղարաբաղյան հիմնախնդրի հարցի կարգացորումը խաղաղ հունի մեջ դնելու համար։ Ռիա նովոստիի հաղորդմամբ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը պատրա՞ստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում Մոսկվայում։
«Պուտինը երեկ ասել է այն մասին, որ մշտապես ամեն օր շփման մեջ է Փաշինյանի, Ալիևի հետ։ Եվ, պատասխանելով այդ հարցին, ես կարող եմ միայն ևս մեկ անգամ կրկել, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարն ամեն ինչ անում է, ինչ հնարավոր է, որպեսզի դադարեցվի պատերամզն և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը մտնի խաղաղ հուն»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցներում Փաշինյանն ու Ալիևը պատրաստակամություն են հայտնել հանդիպել Մոսկվայում։ Երեկ «Ռիա Նովոստին» գրել էր, որ Ալևը հայտարարել է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ինքը Մոսկվա այցելելու հրավիր չի ստացել։
Հարակից հրապարակումներ`
- Պուտին. ԼՂ-ում հակամարտությունը սկսվել է հայ ժողովրդի դեմ հանցագործությամբ
- Վլադիմիր Պուտին. Օրը մի քանի անգամ ես հեռախոսազրույց եմ ունենում Փաշինյանի և Ալիևի հետ
- Ալիևն ասել է՝ Պուտինից հրավեր չի ստացել
- Փաշինյանն ու Ալիևը պատրաստակամություն են հայտնել հանդիպել Մոսկվայում
- Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
- Ալիևը կարծում է՝ Մինսկի խմբի կազմը պետք է թարմացվի
- ԱԳ նախարարների հանդիպումից առաջ Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին