Ստոլտենբերգը չի պատասխանել՝ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, կարո՞ղ է իսլամիստներին տեղափոխել Ղարաբաղ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խուսափել է պատասխանել այն հարցին, թե ընդունելի՞ է Թուրքիայի պահվածքը դաշինքի անդամ երկրի համար. վերջինս, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունների համաձայն, իսլամիստ զինյալներին Սիրիայից տեղափոխում է չճանաչված Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտության գոտի, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք խորապես մտահոգված ենք Ղարաբաղում հակամարտության, հատկապես խաղաղ բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ: Թիրախային հարձակումները խաղաղ բնակիչների դեմ բոլորովին անընդունելի են և խախտում են միջազգային նորմերը: Մենք հստակ ուղերձ ենք հղում բոլոր կողմերին՝ մարտերը պետք է դադարեցվեն»,- ասել է նա:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև ավելացրել է, որ ՆԱՏՕ-ն հակամարտության կողմ չէ և սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի՝ խնդրի քաղաքական կարգավորման համար։
Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը սրվեց սեպտեմբերի 27-ին: Տարածաշրջանում մարտերը շարունակվում են, չնայած հրադադարի մասին երկու անգամ կնքված պայմանավորվածություններին:
Հարակից հրապարակումներ`
- Վերադարձի դեպքում՝ 1800,իսկ չվերադառնալու դեպքում 30 000 ԱՄՆ դոլար է վարձկան գրոհայիններիների աշխատավարձը․ Նովայա Գազետա
- Ա․Դավթյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Արցախում ռազմական գործողություններին ահաբեկիչ զինյալների ներգրավման վերաբերյալ առկա տվյալները
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան