Կատալոնիայի խորհրդարանը դատապարտում է Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանա-թուրքական հարձակումը
Կատալոնիայի խորհրդարանը հայտարարություն է ընդունել՝ դատապարտելով Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանա-թուրքական հարձակումը։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի արտաքին գործերի նախարարության էջից։ ։
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Թուրքիայի աջակցությամբ սեպտեմբերի 27-ի Ադրբեջանի ԶՈւ կողմից հարձակման և տարածաշրջանում իրավիճակի էսկալացիայից բխող սպառնալիքի համատեքստում Կատալոնիայի խորհրդարանը մերժում է տարածաշրջանում բռնության կիրառումը։ Միաժամանակ խորհրդարանը դատապարտում է խաղաղ բնակչության վրա հարձակումներն ու ռմբակոծությունները, որոնց ընթացքում Ադրբեջանի զինված ուժերն օգտագործում են միջազգային կոնվենցիայով արգելված զինատեսակներ՝ կասետային հրթիռներ։
Կատալոնիայի խորհրդարանը կոչ է անում վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցություններին և իր աջակցությունը հայտնում խնդրի խաղաղ լուծմանը՝ Արցախի քաղաքացիների կամարտահայտության հիման վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան