ՊՆ ներկայացուցիչ. Ադրբեջանցիները զրահատեխնիկան թողել ու փախել են
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրել է.
«Ալիևի «փառավորներ», որ զրահատեխնիկան թողել ու փախել եք, ձորերի մեջ ձեր անփառունակ մահն եք գտնելու»։
Ավելի վաղ ՊՆ խոսնակը հայտնել էր, որ ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, գերեվարվել՝ ադրբեջանական զինուժի զինծառայող։
«Հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել: Գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, որը այս պահին վիրահատվում է հայ ռազմաբժիշկների կողմից»,-հայտնել էր Շուշան Ստեփանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, գերեվարվել՝ ադրբեջանական զինուժի զինծառայող․ՊՆ
- ՊՆ ներկայացուցիչ. Հայ ռազմագերիներին ստիպողաբար խոսեցնելը թշնամու անզորության ցուցիչն է
- Համառ մարտեր են նաև արևելյան ուղղությամբ. ՊՆ ներկայացուցիչ
- Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. Արցախի ՊՆ
- Տեսնես` ինչքա՞ն «Բայրաքթար» ունեն․Շուշան Ստեփանյան