Ինչպես իմանալ՝ կայքն իրական է, թե ֆեյք
Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը յութուբյան ալիքում տեսանյութ է հրապարակել՝ գրելով. «Արթուր Պապյանի հետ միասին ստուգում ենք կայքերը։ Ո՞նց իմանանք, կայքը իրական է, թե ֆեյք - մի քանի գործիք դա ստուգելու համար»։
Նրա խոսքով, միշտ չէ, որ հեշտ կարելի է հաստատ իմանալ՝ կեղծ կայք է, բայց կան մեթոդներ, որոնք թույլ կտան մոտ 80-90 տոկոս կեղծ կայքերն ինքնուրույն զտել, մաքրել։
«Այս պահին մի բան ֆիքսենք՝ ամենավստահելիներն այս պահին, որ հաստատ գիտես հայկական են, .ամ-ում գտնվողներն են, որովհետև .ամ-ը վերահոսկղության տակ է»,- ասում է Ս.Մարտիրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ստեղծվում են կեղծ էջեր, որոնք ապատեղեկատվություն և խուճապ են տարածում»
- lurer.live-ն ու այլ կայքեր՝ ԱԱԾ ուշադրության կենտրոնում
- Ֆեյսբուքը փակել է Ադրբեջանի իշխանության հետ կապված 9000 կեղծ հաշիվներ
- Լրատվամիջոցները, որոնք իրենց հաճելի չեն, տասնյակ հազարավոր ֆեյքերով փորձում են ճնշել. Սամսոնյան