Սենոր Հասրաթյան. Կարմիր շուկայի ուղղությունը մեր այսօրվա Ավարայրն է
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ. գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Կարմիր շուկայի ուղղությունը մարտավարական ու ռազմավարական կարևորության տեսանկյունից մեր այսօրվա Ավարայրն է:
Այդպես մտածում ու գործում են նրանք, ովքեր վստահ են իրենց վերջնական հաղթանակի մեջ:
Տեսնելով ու զրուցելով մարտագիծը պահող մեր զինվորների հետ, այսօր նորից ու նորից համոզվեցի, որ նրանցից յուրաքանչյուրը գործում է հենց այդ հավատով: ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ...»։
Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել էին, որ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերն են հայտնվել Ադրբեջանի թիրախում։ Այստեղ կիրառվում է սմերչ տեսակի հրթիռներ։
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, նաև Կարմիր Շուկան, հրթիռակոծվում են սմերչով
- Կարմիր Շուկայի հրետակոծության հետևանքները
- Մարտունու շրջանի Կարմիր շուկայում կասետային ռումբից վնասվել է մեքենա, վարորդը մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան