Սուրեն Պարսյան. Ադրբեջանի իշխող կլանը ոսկի է կուտակում
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը հերթական հոդվածում գրում է.
«Միջազգային հեղինակավոր հետաքննող լրագրողները բազմիցս ապացույցներեն ներկայացրել ադրբեջանական իշխող կլանի թանկարժեք գնումների և բարեկեցիկ կյանքի մասին։ Պաշտոնական աղբյուրները ևս փաստում են, որ սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ ունեցող այս երկրում շռայլության և ստվերային փողերը կուտակելու՝ լվանալու մեխանիզմներ են առկա։
Մասնավորապես՝ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2019 թվականին Ադրբեջանը ներկրել է 13,6 մլրդ ԱՄՆ դոլարի ապրանք, որից 2,11 մլրդ ԱՄՆ դոլարը կամ 15,4 տոկոսը կազմում է ոսկու ձուլակտորները, որոնց քաշը հասնում է շուրջ 57 տոննա։ Ի դեպ, նույն պաշտոնական աղբյուրներով՝ Ադրբեջանի ոսկու պաշարները 2019 թվականի ընթացքում չեն ավելացել. ավելին՝ 2017 թվականից ի վեր այս երկիրը ոսկու պետական պաշարներ չունի։Անշուշտ, սոցալ-տնտեսական տեսանկյունից անտրամաբանական կլիներ 57 տոննա ոսկու ձուլակտորների գնումըվերագրել շարքային քաղաքացիներին, այն դեպքում, երբ 2019 թվականին Արդբեջանում միջին ամսական աշխատավարձը եղել է մոտ 328 ԱՄՆ դոլար։
Հանրությանը հայտնի է, որ կոռուպցիոն սխեմաներում «սև» փողերի լվացման և արագ տեղափոխման լավագույն միջոցներից մեկը ոսկու ձուլակտորներն են։ Հիշեցնեմ նաև, որ 2011 թվականին արաբական գարնան հեղափոխությունների ժամանակ Թունիսից փախած նախագահը իր հետ 1,5 տոննա ոսկու ձուլակտորներ էր տարել։Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված այս պատերազմը լուրջ սոցիալ-տնտեսական հետևանքներ է թողնելու Ադրբեջանում, և անկախ նրանից, թե ով կլինի այդ պահին իշխանության՝ շարքային քաղաքացիներն են այս ամենի համար վճարելու»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Պարսյան․ Ի՞նչ տնտեսական հետևանք կունենա Գանձակին ՊԲ-ի հասցրած հարվածը
- Ի՞նչ տնտեսական հետևանք կունենա ՊԲ-ի՝ Գանձակին հասցրած հարվածը. Սուրեն Պարսյան
- Սուրեն Պարսյան. 2016–ի ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի ներդրումները նվազել են 3 անգամ. ի՞նչ է սպասվում այս անգամ
- Ադրբեջանը տնտեսական մեծ կորուստներ է կրում, սպասվում է կապիտալի արտահոսք. Սուրեն Պարսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին