
Եզդիների՝ պատերազմին ինքնակամ մասնակցելու փաստը ժխտելը առնվազն անթույլատրելի է. Բաքոյան
«Հայաստանում ապրող եզդիները ինքնակամ եմ միացել պայքարին և ցավալի է, որ Բիբիսի(BBC) հեղինակավոր լրատվականը մեզ համեմատում է վարձկանների կամ ահաբեկիչների հետ, որը առնվազն անհեթեթություն է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
Նա նշել է, որ եզդիները և հայերը ապրել և մարտնչել են կողք կողքի, արյուն են թափել Սարդարապատից, Ղարաբաղյան պատերազմից և 2016 թվականի Ապրիլյան Քառօրյա պատերազմից սկսած.
«Իսկ եզդիների ՝ պատերազմին ինքնակամ մասնակցելու փաստը ժխտելը կամ կասկածի տակ դնելը, առնվազն անթույլատրելի է։
#ԵզդիաՀայկականը»։
Հարակից հրապարակումներ`
- Մարտերում եզդիական ջոկատներն իրենց պարտքը կառնեն իրենց ցեղասպանած սիրիացի ահաբեկիչներից. Բաքոյան
- Տղերքս եզդի Ռզգոյի հրամանատարությամբ են գիշերը լուսացրել. Բաքոյան