Ես «պրոստոյ շկոլ» էի ուզում, էս ո՞ւր եք ինձ բերել. արցախցի երեխա
«Պատերազմի առաջին օրվանից մենք ընդունել ենք երեխաներ ոչ միայն Արցախից, այլ նաև Վարդենիսից։ Երեսուն երեխա այս պահին ընդգրկված է մեր ուսումնական գործընթացում, որոնցից մոտ 15-ը՝ Վարդենիսից»,- այսօր «Հումանիտար աղետ. արցախցիների կրթության իրավունքի ոտնահարումը» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Արեգնազան» կրթահամալիրի կազմակերպիչ Օքսաննա Ենգիբարյանը։
Նրա խոսքով, երեխաները շատ արագ հարմարվել են երևանյան դպրոցների անցուդարձին, բայց, եղել են նաև դեպքեր, երբ երեխաները զարմացել են, թե ինչ առարկաներ են ուսումնասիրվում հյուրընկալ դպրոցներում։
«Մի դեպք կարող եմ պատմել. օրվա երկրորդ կեսին 11-րդ դասարան մի երեխա եկավ, ու իրեն առաջարկեցին հենց այդ պահից էլ մասնակցել դասերին։ Իրեն փայտամշակման դասին նստեցրին, ինքն էլ մի 15 րոպե անց դուրս եկավ դասարանից...։ Մոտեցել էր դասղեկին և ասել՝ ես երևի էլ չգամ։ Դասղեկը հարցել էր՝ ինչո՞ւ, երեխան էլ արձագանքել էր՝ ես «պրոստոյ շկոլ» էի ուզում, էս ո՞ւր եք ինձ բերել։ Բայց նրա հետ աշխատանք է տարվել, ասվել, որ այն, ինչ ինքն այդ պահին անում է, իրեն շատ դրական լիցքեր կտա։ Այդպես, երեխային համոզեցինք, նա մնաց։ Արցախցի երեխաների մեջ այնքան ցավ ու հուսահատություն կա, որ մենք ջանք չենք խնայում՝ նրանց ջերմացնելու համար»,- ասաց նա։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հյուսիսային դպրոցի գեղարվեստական ղեկավար Քնարիկ Ներսիսյանն էլ նշեց, որ արդեն 160 արցախցի երեխաներ իրենց մոտ կրթություն են ստանում.
«Մենք այս պահին արդեն արցախցիների 7-8 ճամբար ունենք, որտեղ մեր սաները արցախցի երեխաների հետ իրենց ժամանակն են անցկացնում՝ այդպիսով ամբողջապես ներառելով նրանց կրթական գործընթացում։ Ժամեր անց մեզ մոտ «Հերոսապատում» նախագիծ է լինելու, որին մասնակցելու են արցախցի երեխաներ, այսինքն՝ կարողացել ենք ամբողջությամբ ինտեգրել երեխաներին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան