Սենատոր Բոբ Մենենդեսը հայանպաստ երկու բանաձև է ներկայացրել
ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Բոբ Մենենդեսը երկու կարևոր բանաձև է ներկայացրել՝ կոչ անելով պետքարտուղղարությանը զեկույց ներկայացնել Ադրբեջանում Թուրքիայում մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաև դիտարկել անվտանգության ոլորտում ԱՄՆ օգնության հարցը՝ բռնաճնշումների և ագրեսիայի համատեքստում։
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրության համաձայն, ստացված տվյալները կարող են հիմք հանդիսանալ ԱՄՆ կողմից՝ բռնապետական երկու երկրներին զենքի վաճառքի սահմանփակումների կամ նվազեցման համար։
«Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի՝ Թուրքիայի լիակատար աջակցությամբ շարունակվող ագրեսիան, արդեն իսկ ցավալի կորուստներ է պատճառել տարածաշրջանում ապրող խաղաղ բնակչությանը և հանգեցրել մարդու իրավունքների սարսափելի ոտնահարումների: ԱՄՆ-ը չի կարող շարունակել անվտանգության ոլորտում օգնության և զենքի տրամադրումը Ադրբեջանին և Թուրքիային, քանի որ նրանք տարածաշրջանն ավելի ու ավելի են հեռացնում խաղաղությունից»,-ասել է Բոբ Մենենդեսը։
Նա ընդգծել է, որ Թուրքիայի բռնության օրինակները դուրս են գալիս տարածվում է Հարավային Կովկասի սահմաններից ու տարածվում դեպի Սիրիա, Իրաք և Լիբիա, միաժամանակ այդ երկու երկրների նախագահները սարսափելի բռնություններ են գործադրում իրենց սեփական ժողովրդի նկատմամբ։
«Այս բանաձևն ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի մարդու իրավունքների ոտնահարումների է, և ճանապարհ է հարթում դադարեցնելու երկու կառավարություններին զինելը, որոնք հաճախ օգտագործում են իրենց անվտանգության ուժերը անմեղ մարդկանց վնաս հասցնելու համար»,-նշել է ամերիկացի սենատորը։