Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող նախագահների հանդիպումների մասին
«Ես տեղեկացված եմ եղել այդ հանդիպումների ու դրանց բովանդակության մասին»,-«Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք ինքը որևէ կերպ ներգրավվա՞ծ է Արցախի ու Հայաստանի պաշտոնաթող նախագահների՝ վերջին օրերին ակտիվացած հանդիպումներում։
Փաշինյանի խոսքով, Արցախի երկրորդ և երրորդ նախագահները իր հետ շփման մեջ են եղել, տեղեկացրել են քննարկումների ու դրանց նպատակների մասին։
Հարցին, Փաշինյանն այդ հանդիպումներն օգտակար համարո՞ւմ է, պատասխանել է՝ «Ես դրանք վնասակար չեմ համարում»։
Մեկ այլ հարցի, թե որտե՞ղ է ԼՂ հակամարտության կարգավորման բանալին, Հայաստանի վարչապետն ասել է՝ փոխզիջումն է ու ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ հատկապես Ռուսաստանի ակտիվ ներգրավվումն է կարգավորման գործընթացում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանում հանդիպել էին Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող բոլոր նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի և Արցախի պաշտոնաթող նախագահները հանդիպել են՝ լուծումներ գտնելու պատերազմական իրադրությունում
- Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել
- Երևանում հանդիպել են Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող նախագահները
- Հանդիպել են Հայաստանի ու Արցախի նախագահները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան