Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին և օտարերկրացիներին զգուշացրել է առևանգման և ահաբեկչական հարձակման հավանական վտանգի մասին
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին և օտարերկրացիներին զգուշացրել է առևանգման և ահաբեկչական հարձակման հավանական վտանգի մասին:Այս մասին նշված է դեսպանատան պաշտոնական կայքում։
«Թուրքիայում ԱՄՆ-ի առաքելությունը ստույգ հաղորդագրություններ է ստացել Ստամբուլում Ամերիկայի քաղաքացիների, ինչպես նաև արտասահմանցիների հավանական առևանգման վերաբերյալ, ինչպես նաև հավանական ահաբեկչական հարձակումների, այդ թվում՝ ընդդեմ ԱՄՆ-ի Գլխավոր հյուպատոսության, ինչպես նաև Թուրքիայի այլ վայրերում: ԱՄՆ-ի քաղաքացիներին հորդորում ենք ցուցաբերել առավելագույն զգուշություն այն տեղերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներ և արտասահմանցիներ, ներառյալ մեծ գրասենյակային շինությունները և առևտրի կենտրոնները։
Ժամանակավորապես դադարեցնում է վիզաների և քաղաքացիության տրամադրումները, իսկ նախօրոք ծրագրված հանդիպումներ ունեցող անձինք կտեղեկացվեն այն մասին, թե ինչպես հետաձգեն հանդիպումը՝ անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան