Բորելը և Պոմպեոն արտաքին կողմերին կոչ են արել զերծ մնալ ԼՂ-ում վտանգավոր գործողություններից
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսային զրույց են ունեցել՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, կոչ են արել արտաքին կողմերին ձեռնպահ մնալ վտանգավոր գործողություններից։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին նշված է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության հայտարարության մեջ, որն այսօր տարածել է Բրյուսելը։
Զրուցակիցները նաև գնահատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակն ու կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու պահպանել համաձայնեցված հրադադարի ռեժիմը։ Նրանք կոչ են արել կողմերին անհապաղ վերսկսել բովանդակային բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
«Այս երկու սկզբունքները կոչ են անում բոլոր դերակատարներին, ներառյալ արտաքին կողմերին, ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են մեծացնել ռիսկերը տարածաշրջանի համար», - ասվում է հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Պոմպեոն Երևանին ու Բաքվին կոչ է արել առարկայական բանակցություններ սկսել
- ԱԳՆ-ն ներկայացնում է, թե ինչ են քննարկել Պոմպեոն և Մնացականյանը
- Ժոզեպ Բորել. Քաղաքացիների նկատմամբ հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն
- Մնացականյան-Բորել հեռախոսազրույցում ներկայացվել է ադրբեջանական զինուժի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը պատճառված վնասները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան