Դեսպան. Իրանը չի հանուրժի իր տարածքում ագրեսիան
«Թեհրանը շատ ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններին և չի հանդուրժի իր սահմանների կամ տարածքի նկատմամբ արգրեսիա»,- «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Աղբյուրը հիշեցնում է, իրանական ԶԼՄ-ները հոկտեմբերի 20-ին հայտարարեցին, որ ԼՂ հակամարտության գոտուց անօդաչու թռչող սարք է ընկել Իրանի տարածք։ Մինչ այդ Իրանը հայտարարել էր, որ Ղարաբաղին սահմանակից գյուղում բնակելի տներին հարվածել են ութ փամփուշտներ։
«Իրանի Իսլամական պետությունը լրջորեն և ուշադիր կերպով հետևում է սահմանամերձ բնակավայրերում ակտիվությանը, այդ առումով անընդունելի է համարում հակամարտողներից յուրաքանչյուրի կողմից ագրեսիան մեր երկրի տարածքի նկատմամբ։ Մենք լուրջ կերպով զգուշացնում են նրանց զգուշության անհրաժեշտության մասին»,- ասել է դեսպանը՝ ավելացնելով, որ Իրանը սերտ ու լուրջ կապերի մեջ է բոլոր կողմերի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի տարածք շարունակում են հրթիռներ ընկնել
- Հայկական կողմն ամեն ինչ անում է, որ իր բարեկամ երկիր Իրանին որևէ տհաճություն չպատճառի. Փաշինյան
- Վարդան Ոսկանյան. Իրանի ներսում պանթյուրքական բաշիբոզուկների ծպտյալ խմբերի զգալի մասը «փուռն են գնացել»
- Իրանի տարածքում ԱԹՍ է ընկել
- Վարդան Ոսկանյան. Իրանում ակտիվացել են հակաիրանական և հակահայկական պանթյուրքական խմբերի «քնած» բջիջները
- Իրանի սահմանը կարող է վտանգվել. հակառակորդին ջախջախում ենք, փախնում են այդ տարածք. Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին