Իրանն ուժեղացրել է սահմանների պահպանությունը ԼՂ-ում իրավիճակի սրման ֆոնին
Իրանի զինվորականներն ուժեղացրել են իրենց սահմանների պահպանությունը՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է երկրի զինված ուժերի ներկայացուցիչ, գեներալ Աբոլֆազլ Շեկարչին:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումների և միջազգային իրավունքի և բարիդրացիության սկզբունքների չպահպանման հետևանքով ... Իրանի զինված ուժերը, ամրապնդելով իրենց պաշտպանական գծերը, հայտարարում են, որ երկրի սահմանային շրջանների և այնտեղ ապրող մարդկանց անվտանգությունը մեր կարմիր գիծն է», - ասված է բարձրաստիճան զինվորականի հայտարարության մեջ:
Սրա հետ կապված նա մատնանշել է ղարաբաղյան հակամարտության գոտուց Իրանի տարածք արկերի ընկնելը՝ կողմերին խորհուրդ տալով «չանցնել Իրանի կարմիր գծերը» և իրենց խնդիրները լուծել երկխոսության ճանապարհով, հակառակ դեպքում Իրանը «չի հանդուրժի» և հակամարտության կողմերը «անկասկած կզղջան»։
Parstoday-ը գրել էր, Արևելյան Ատրպատական նահանգի նահանգապետի քաղաքական և անվտանգության հարցերով տեղակալ Ալիար Ռաստգուն հայտարարել էր՝ ղարաբաղյան հակամարտության սրման ընթացքում՝ մինչ հոկտեմբերի 22-ն Իրանի տարածքում ընկել է ընդհանուր թվով 68 հրթիռ, իսկ միայն այդ օրը՝ 71:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի տարածք շարունակում են հրթիռներ ընկնել
- Հայկական կողմն ամեն ինչ անում է, որ իր բարեկամ երկիր Իրանին որևէ տհաճություն չպատճառի. Փաշինյան
- Իրանի տարածքում ԱԹՍ է ընկել
- Իրանի ԱԳՆ խոսնակը՝ ադրբեջանցիների գործողությունների մասին. Չենք ընդունում գլխատելը
- ՌԴ և Իրանի այժմյան քայլերի մասին
- Ադրբեջանի ԶՈւ-ն պատսպարվում է Իրանի հետ պետական սահմանով. hայկական կողմը՝ Իրանին