ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են ՀԱՊԿ-ի՝ ԼՂ հակամարտությունում ներգրավելու հավանականությունը
Քանի դեռ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում է և չի տեղափոխվել բուն Հայաստան, ՀԱՊԿ-ի ներգրավվածության մասին խոսելը ճիշտ չէ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:
«Հակամարտությունը չի տեղափոխվել տարածք, Հայաստանից պաշտոնական հարցում չկա։ ՀԱՊԿ-ն օգնում է իր անդամ-երկրներին որոշակի իրավիճակներում, երբ կա ակնհայտ ագրեսիա։ Քանի դեռ խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է, որը ճանաչված չէ հենց հայերի կողմից, որպես իրենց տարածքի մաս, և հավանաբար չի էլ կարող ճանաչվել, կոռեկտ չէ խոսել ՀԱՊԿ պաշտպանական պոտենցիալի օգտագործման մասին»,- լրագրողներին ասել է Ալեքսանդր Պանկինը:
Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ասել էր, որ ՀԱՊԿ-ին դիմելու համար պետք է ագրեսիա լինի Հայաստանի հանդեպ։ Դիտարկմանը՝ պարբերաբար կրակոցներ են լինում նաև Հայաստանի տարածքում, նա պատասխանել էր. «Դա գնահատել որպես ագրեսիա Հայաստանի նկատմամբ, դեռ վաղ է»։
Հարակից հրապարակումներ`
- Երբ կարող է Հայաստանը դիմել ՀԱՊԿ-ին
- «Ժողովուրդ». Բացի ՀԱՊԿ համաձայնագրից, ՌԴ-ն ՀՀ-ի նկատմամբ ունի նաև այլ պարտավորություններ
- Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
- ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 2-ին
- ՀԱՊԿ-ը կարող է օգտագործել Ղարաբաղում խաղաղապահներ՝ դիմելու ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատի առկայության դեպքում
- Զասը նշել է, թե ինչպես է ՀԱՊԿ-ը գնահատում ղարաբաղյան իրավիճակին միջազգային մասնակցության գաղափարը
- ՀԱՊԿ-ը կարծում է, որ Ադրբեջանը հարված չի հասցնի Հայաստանին
- ՀԱՊԿ-ը մարտահրավեր է համարում վարձկան գրոհայինների տեղափոխումը ղարաբաղյան հակամարտության գոտի
- Պեսկով. ՀԱՊԿ պարտավորությունները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա