Թրամփը հրադադարի վերաբերյալ լավ առաջընթացի մասին է հայտարարել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին մասնակցում է միջնորդի կարգավիճակում։
«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, Դ. Թրամփը հայտնել է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ «լավ առաջընթացի մասին»։
Թվիթերում տարածված տեսանյութի համաձայն, ԱՄՆ նախագահը նշել է.
«Մենք աշխատում ենք Հայաստանի հետ։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ։ Այնտեղ այնքան անհավանական ու նվիրված մարդիկ կան։ Մենք կտեսնենք, թե ինչ է լինում։ Հիմա չեմ կարող ասել։ Կարծում եմ՝ իսկապես լավ առաջընթաց է պատրաստվում։ Այստեղ ծնունդով Հայաստանից բազմաթիվ մարդիկ են ապրում։ Մենք պատրաստվում ենք նրանց օգնել»։
Trump: "We're working with Armenia. We have a very good relationship with Armenia. We'll see what happens. I think really good progress is being made. We have a lot of people living here from originally Armenia. We're gonna help them." https://t.co/1YlzbnIbFN pic.twitter.com/bHWuoBVtCq
— Hov Nazaretyan (@HovhanNaz) October 23, 2020
Նշենք, որ ԱՄՆ մայրաքաղաքում այսօր պետքարտուղար Մայքլ Պոմպեոն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Պոմպեո-Մնացականյան հանդիպումից մեկ ժամ էլ չանցած Ադրբեջանը ռմբակոծում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։
Հարակից հրապարակումներ`
- Մարտունին և Ստեփանակերտը ռմբակոծվում են
- ԱԳՆ-ն ներկայացնում է, թե ինչ են քննարկել Պոմպեոն և Մնացականյանը
- Պոմպեոին կոչ եմ արել Մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ․ ԱՄՆ կոնգրեսական
- Հանդիպել են Զոհրաբ Մնացականյանը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին