Քաղաքական 18:19 23/10/2020 Հայաստան

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Խաղաղապահների հարցում ՀՀ դիրքորոշումն, ի տարբերություն Ադրբեջանի, շատ ավելի միանշանակ է

Ադրբեջանի նախագահը հայտարարել է,  որ սկզբունքորեն դեմ չէ խաղաղապահների տեղակայմանը տարածաշրջանում, բայց առաջ կքաշի իր պայմանները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ինտերֆաքսին տված հարցազրույցում ասել է, որ «մեզ համար ընդունելի է խաղաղապահ ուժերի տեղակայումը»։ Panorama.am-ը դիմեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանին, թե ինչպե՞ս կգնահատի այս հայտարարությունները և արդյո՞ք այդ հայտարարություններին կարող է հետևել խաղաղապահների տեղակայումը տարածաշրջանում։

Panorama.am- Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները, կարծեք թե, դեմ չեն  տարածաշրջանում խաղաղապահների տեղակայմանը, ի՞նչ կարող է հետևել այդ հայտարարություններին և ի՞նչ սպասել։

Հ.Մելիք-Շահնազարյան-Դեմ չլինելը դեռևս չի նշանակում, որ կողմերն իրենց  համաձայնության են տվել խաղաղապահներ տեղակայելու հարցում։ Կարծում եմ՝ Ալիևն այդ հարցում բավական, մեղմ ասած, անկեղծ չէ. մի կողմից ասել, որ կարելի է քննարկել, բայց այդ քննարկումների  փուլին չի անցնում, ամեն կերպ հետաձգում է։ Փաստացի կարող ենք ասել, որ Ադրբեջանի կողմից խաղաղապահների տեղակայման հետ կապված համաձայնություն չկա։ Փաստացի չկա համաձայնության նաև Հայաստանից, բայց Հայաստանի դիրքորոշումն, ի տարբերություն Ադրբեջանի,  շատ ավելի միանշանակ է, ակնհայտ է, որ հայկական կողմը դեմ չէ խաղաղապահների տեղակայմանը։

Ալիևը ցանկանում է այստեղ տեսնել խաղաղապահների, բայց թուրք, որոնց խաղաղապահ ասել անհնար է, չի կարելի։ Այդպես հող է ստեղծում Թուրքիայի՝ տարածաշրջան ներխուժելու համար, որը, իմ կարծքիով, մեծ ռիսկեր է  պարունակում ոչ միայն Հայաստանի, այլ տարածաշրջանում  աշխարհաքաղաքական շահ հետապնդող երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, ինչու չէ նաև Արևմուտքի համար։

Panorama.am- Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հանդիպում է ունենալու ԱՄՆ   պետքարտուղարի հետ։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ բանակցություններից։

Հ.Մելիք-Շահնազարյան -Անկեղծ ասած, որևէ սպասելիք չունեմ ԱՄՆ-ից՝ հասկանալով որ տարածաշրջանում քաղաքական խնդիրների լուծման վայրը Մոսկվան է, Վաշինգտոնը չէ։ ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմի համար կարևոր է այդ հանդիպումն ընտրություններից առաջ, որպեսզի ցույց տան, որ աշխարհաքաղաքական ազդեցություն ունեն Հարավային Կովկասում, կարող են դրական դերակատարում ունենալ։ Բայց դա ընդամենը Հայաստանի, նաև Ադրբեջանի կողմից, անգամ Ռուսաստանի կողմից հարգանքի տուրք է մատուցված Վաշինգտոնին, որ մի հատ էլ հանդիպում այնտեղ անցկացվի։

Panorama.am-Դուք ասացիք, որ խնդրի լուծման բանալին Մոսկվայում է։ Քիչ առաջ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պատերազմի դադարեցման խնդրանքով։ Կարելի՞ է ենթադրել, որ նա էլ է այդ կարծիքին։

Հ.Մելիք-Շահնազարյան-Դա կարծիք չէ, օբյեկտիվ իրողություն, որ հասկանում են բոլորը։

Panorama.am-Ինչո՞ւ է այդ խնդրանքը Ստեփանակերտից ուղղվում Մոսկվա։

Հ.Մելիք-Շահնազարյան -Ագրեսիայի է ենթարկվել Արցախը։ Արցախն այսօր դիմակայում է  ոչ միայն ադրբեջանական ագրեսիային, այլ թուրքական բանակին, ահաբեկիչներին։ Դրա համար Արցախի նախագահը, որպես պատասխանատու ղեկավար ոչ միայն Արցախի, ընդհանրապես  տարածաշրջանի անվտանգության համար, օգնության կոչով դիմել է Ռուսաստանի նախագահին։ Մինչ այդ էլ դիմել և ստացել էր Հայաստանի իշխանությունների, ժողովրդի լիարժեք օգնությունը։

Panorama.am-Շնորհակալություն զրույցի համար։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:50
Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզում
Նոյեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:15-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի 44-ամյա Արման...
Աղբյուր` Panorama.am
23:29
Ֆրանսիան կոշտ է պատասխանել Ալիևի հայտարարությանը
Ֆրանսիայի՝ էկոլոգիական անցման հարցերով նախարար Անյես Պանիե-Ռյունաշեն երկրի խորհրդարանում ունեցած ելույթում կտրուկ է արձագանքել Բաքվում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
23:05
Նոյեմբերի 15-ից արգելվում է սիգի որսը և վաճառքը
Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են. «Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ից վերահսկողության...
Աղբյուր` Panorama.am
22:42
Թմրանյութերի գործով բերման ենթարկված ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի քեռու որդին լքում է ՔՊ-ն
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանի քեռու որդին՝ Վարուժան Խոջումյանը(լուսանկարում աջից առաջինը) ֆեյսբուքում...
Աղբյուր` Panorama.am
22:15
Red Eagles և FAF շարժումները նոյեմբերի 14-ին Երևանում կկազմակերպեն երկրպագուների միասնական երթ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Red Eagles և FAF շարժումները հայտարարություն են տարածել, որով հայտնում են, որ նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
21:43
Իսրայելական հրթիռակոծությունից մեկ օրում Լիբանանում զոհվել է 78 մարդ՝ նաև կանայք և երեխաներ
Վերջին 24 ժամվա ընթացքում Լիբանանի մի շարք շրջաններում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 78 և վիրավորվել 122 մարդ։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:21
Երևանի Իսաբեկյան փողոցը երեք օր փակ է լինելու
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նոյեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 16-ը՝ ժամը 09:00-ից 20:00-ն փակ է լինելու Է. Իսաբեկյան փողոցի՝ Է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Նիսի քաղաքապետը պահանջել է Եվրոպական խորհրդի նախագահի հրաժարականը COP29-ին մասնակցելուց հետո
իսի քաղաքապետը պահանջել է Եվրոպական խորհրդի նախագահի հրաժարականը COP29-ին մասնակցելուց հետո ։ Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
20:46
Զինծառայողի մահվան հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն․ ՊՆ
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին: «Դեպքի...
Աղբյուր` Panorama.am
20:31
Ուրուգվայն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին և պատանդներին
 Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան, Ուրուգվայի նախկին նախագահներ Խուլիո Մարիա Սանգինետտին և Լուիս Ալբերտո Լակաժե...
Աղբյուր` Panorama.am
20:13
Վաղը՝ համաժողով, իսկ նոյեմբերի 15-ին՝ բողոքի ակցիա ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ․ Գրետա Թունբերգի հայաստանյան օրակարգը
Էկո ակտիվիստ Գրետա Թունբերգն այսօր այցելել է Ջերմուկ։ Այդ մասին հայտնում է  «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ, բնապահպան...
Աղբյուր` Panorama.am
19:55
Լավրովը ներկայացրել է ՌԴ տեսլականը, ՀՀ տեսլականը տրամագծորեն տարբերվում է․ Միրզոյան
ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ պետք չէ շտապել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում:  ԱԺ-ում արձագանքելով Լավրովի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Գոռավան-Արարատ ավտոճանապարհին վթար է եղել, կան տուժածներ
Նոյեմբերի 13-ին, ժամը 18:04-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոռավան գյուղի...
Աղբյուր` Panorama.am
19:35
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «մտահոգություններն»՝ Արցախի ժառանգության շարունակական ոչնչացումների մասին
Monument Watch-ն ահազանգում է․ «2024 թվականի հոկտեմբերի 28-29-ը ՀՀ ԱԳՆ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի  նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:19
Հունաստանը զորավարժություններ է անցկացնում Թուրքիայի սահմանի մոտ
Հունաստանը «Մինոտակիս-24» անվամբ զորավարժություններ է անցկացրել Թուրքիայի հետ առանցքային սահմանային կետի՝ Եվրոս գետի մոտ։ Ռազմական...
Աղբյուր` Panorama.am
19:04
Վերջին զանգի միջոցառումները վաղուց վերածվել են քաղքենի միջավայրի, բիզնեսի․ Ժաննա Անդրեասյան
 Վերջերս նախարարությունը շրջաբերական է ուղարկել հանրակրթական հաստատություններ, որտեղ նշված է՝ վերջին զանգի միջոցառումն անպայման պետք է...
Աղբյուր` Panorama.am
18:57
Նոր տարվա տոնավաճառ՝ 2024-2025
Երևանի քաղաքապետարանը տնտեսվարողներին հրավիրում է մասնակցելու Նոր տարվա և սուրբծննդյան տոնավաճառին։ «Այն տեղի կունենա ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:44
Սփյուռքում գործող «Ադրբեջանական տներ» կազմակերպությունը խեղաթյուրում է պատմական իրադարձությունները․ «Գեղարդ» հիմնադրամ
Աշխարհի տարբեր երկրներում ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությամբ ստեղծվում են բազմաթիվ կազմակերպություններ, որոնք, պատմական...
Աղբյուր` Panorama.am
18:33
Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը 2023-ի հունիսին մոտ էին տարածաշրջանում տրանսպորտային ուղիների վերականգնմանը․ Զախարովա
 2023-ի հունիսին Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը մոտ էին տարածաշրջանում տրանսպորտային ուղիների վերականգնմանը, սակայն Արևմուտքի ճնշման տակ...
Աղբյուր` Panorama.am
18:16
Փաշինյանը Գյումրիում տոնածառ տեղադրելու հարցը կլուծի
«Նույնիսկ 1988թ․-ի երկրաշարժի տարում Գյումրին Ամանորին ուներ տոնածառ։ Պարոն վարչապետ, իմ երեխաների և բոլոր գյումրեցի փոքրիկների անունից...
Աղբյուր` Panorama.am
17:59
Մենք Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարց չենք բարձրացնում. Փաշինյան
«Հայաստանի Սահմանադրության տեքստում որևէ դրույթ Լեռնային Ղարաբաղի մասին ոչ ուղղակի, ոչ անուղղակի չի պարունակվում»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:48
Փաշինյան. Նման երկար խոսակցություն վաղուց կամ ընդհանրապես Ալիևի հետ չէի ունեցել
«Ես ուզում եմ գոհունակությունս հայտնել Ադրբեջանի նախագահի հետ իմ շփումների վերաբերյալ»,-ԱԺ-ում պատասխանելով Աստանայում տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
17:22
Բաքվում COP29-ում անվճար է միայն ջուրը
Նոյեմբերի 11-22-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ...
Աղբյուր` Panorama.am
17:16
Դեպի Բալի ու հակառակ ուղղությամբ թռիչքները չեղարկվում են մոխրի պատճառով
Մի քանի ավիաընկերություններ չեղարկել են թռիչքները դեպի Բալի և հակառակ ուղղությամբ՝ Ինդոնեզիայի հանգստավայր կղզու մոտակայքում գտնվող հրաբխից...
Աղբյուր` Panorama.am
17:12
Կառավարության նիստը հետաձգվում է
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառավարության հերթական նիստը հետաձգվում է և տեղի կունենա ուրբաթ՝ նոյեմբերի 15-ին, ժամը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Տնտեսության վերականգնման տպավորություն է ստեղծվում, բայց սա խաբկանք ու հեգնանք է. Աղասի Թավադյան
ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավորները հայտարարում են. որ հաջորդ տարի աշխատավարձի և թոշակների աճ չի լինելու, բայց...
Աղբյուր` Panorama.am
17:02
Աղազարյան. Երբ երիտասարդ էի ու լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ Կիլիկան՝ ուր, ես՝ ուր, ինչու պետք է լացեմ
«Ես մի թեթև անդրադառնամ պարոն Ռուստամյանի ելույթին։ Պարոն Ռուստամյան, ձեր ելույթը շատ, շատ էմոցիոնալ էր, իհարկե, բայց որոշ դրվագների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ակբա բանկը և American Express-ն ընդլայնում են համագործակցությունը Հայաստանում
Ակբա բանկը և American Express-ը հայտարարում են իրենց երկարամյա համաձայնագրի ընդլայնման մասին, որի համաձայն Ակբան բացառիկ իրավունքով կշարունակի...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ավագանու անդամ. Երևանցին ձեզ այդ իրավունքը տվե՞լ էր, հարգելի հեղափոխական թիմ
Երևանի ավագանու «ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան
10:59 13/11/2024

Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}