ՄԻԵԴ շենքի դիմաց հայերը խաղաղություն են պահանջում
Ֆրանսիայի արևելքում գտնվող Ստրաստբուրգ քաղաքում բողոքի բազմամարդ ակցիա են իրականացնում հայ համանյքի ներկայացուցիչները։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիմաց հասնելով՝ երթի մասնակիցները պահանջում են խախտել լռությունը։
«Մենք ուզում ենք միայն խաղաղություն, ազատություն, խաղաղ ապրել»,- բացականչում են նրանք եվրոպական դատարանի դիմաց։
Նրանք վանկարկում են՝ Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն ահաբեկիչներ են։
Փաթաթված Հայաստանի ու Արցախի դրոշներով՝ խաղաղ ցույցի դուրս եկած մեր հայրենակիցները պարզել են «Արցախը Հայաստանն է», «Մենք խաղաղություն ենք ուզում» գրություններով ցուցապաստառներ, հորդորում ճանաչել Արցախի անկախությունը։
Հարակից հրապարակումներ`
- Ամերիկահայերը Դալասում ակցիա են արել՝ ընդդեմ թուրքական ԱԹՍ-ի համար ամերիկյան բաղադրամասեր ու տեխնոլոգիաներ արտադրելու
- Եվրոպա, արթնացի՛ր, Էրդողանը քո մեջքի հետևում է. Ակցիա՝ Բարսելոնայում
- Ակցիա Իտալիայի դեսպանատան դիմաց. «Դուրս եկեք, ձեզ չենք սպանի, ոչ Ալիևն ենք, ոչ էլ Էրդողանը»
- Հայերն ու հույները բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի սահմանի մոտ
- «Եթե պատերազմը շարունակվի, նորից բողոքի ակցիաներ կկազմակերպենք»․ Նորվեգիայի հայերի բողոքը
- Իսրայելում ակցիա է անցկացվում Ադրբեջանին զենք վաճառելու դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան