Մոսկվայում անցկացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սպորտում՝ դոպինգի դեմ» կոնվենցիայի խորհրդաժողովը
Մոսկվայում անցկացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սպորտում՝ դոպինգի դեմ» կոնվենցիայի խորհրդաժողովի յոթերորդ նստաշրջանը։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
Երկօրյա միջոցառմանը մասնակցել են նախագահության ղեկավար Մարկոս Դիասը / Դոմինիկյան հանրապետություն / , նրա տեղակալներ , ՌԴ-ի և Սենեգելի սպորտի նախարարներ Օլեգ Մատիցինը, Մատար Բան և այլոք։
Քննարկվել են համաշխարհային սպորտի լրջագույն հիմնախնդիր դոպինգը արմատախիլ անելու, միջազգային մարզական կազմակերպությունների, ՄՕԿ-ի , WADA-ի, Եվրոպայի խորհրդի, Ինտերպոլի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի հետ կապված հարցերը։ :
Բանախոսներն իրենց ելույթներում նշել են, որ 2020-ը հավերժ կմնա համաշխարհային պատմության մեջ,քանի որ կորոնավիրուսային համաճարակն էապես փոխել է կյանքը։ Աշխարհը պատրաստ չէր վարակին և դա ծանր փորձություն էր մարդկության համար։ Բացառություն չէ նաև մարզական բնագավառը։ Հատկապես այս նոր պայմաններում չափազանց կարևոր է միավորել պետությունների ջանքերը դոպինգի դեմ պայքարում: Ավելին, այդ հարցերը պետք է լուծվեն արհեստավարժորեն, կառուցողական, առանց քաղաքականացման փորձերի և արտաքին միջամտության։
Սպորտում դոպինգի դեմ պայքարի միջազգային կոնվենցիան ընդունվել է 2005թ․ հոկտեմբերի 19-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 33-րդ նստաշրջանում և ուժի մեջ է մտել 2007թ․ փետրվարի 1-ից: 2020թ․ մայիսի դրությամբ այն ստորագրել են 189 պետություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները