Մեր անձնականը պետք է զոհենք հանուն հայրենիքի. Նիկոլայ Ծատուրյան
«Ժողովուրդ ջան, մեր դուխը միշտ տեղն է»,- «Զինուժ մեդիայի» հրապարակած տեսաուղերձում ասում է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը։
Նրա խոսքով, հայ ժողովուրդը, որ ունի այսպիսի զավակներ, անպարտելի է։
«Իննսուն միլիոնի դեմ երեք միլիոն է կռվում, տեսեք ինչ անհամաչափ թիվ է։ Դրա համար, սփյուռքի, Հայաստանի, Արցախի տղերք ջան, կամավոր գրվեք, քանի որ հայրենիքից ավելի թանկ ոչինչ գոյություն չունի։
Եվ այսօր մեր անձնականը պետք է զոհենք հանուն հայրենիքի։ Դրա համար կոչ եմ անում, ժողովուրդ ջան, հայրենիքին սատար կանգնեք, հայրենիքը ձեր կարիքը շատ ունի»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Եկե՛ք միասին Հայրենիքը պաշտպանելու. տղերքը մեր կարիքն ունեն
- Տղերքի վրեժը չի մնալու օդում. առաջնագծից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան