Պոմպեո-Մնացականյան հանդիպումը նախատեսված է այսօր՝ ժամը 18։30-ին
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն այսօր Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ։
«ՏԱՍՍ» գործակալությունը հրապարակել է հանդիպումների գրաֆիկը, ըստ որի, Պոմպեոն առաջինը կհանդիպի ադբերջանցի դիվանագետի հետ։
«ԱՄՆ ժամով ժամը 9։30-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 17։30-ին) նախատեսված է ադրբեջանցի նախարարի հետ հանդիպում, իսկ ժամը 10։30-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 18։30-ին)-ին՝ հայաստանցի նախարարի հետ»,- մանրամասնում է աղբյուրն ու ավելացնում, որ հանդիպումների արդյունքում որևէ հայտարարության մասին դեռևս տեղեկություն չկա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ մայարաքաղաքում գտնվող Մնացականյանն այս պահին հանդիպում է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Պետքարտուղարի տեղակալի հետ
- Պոմպեոն հույս ունի, որ կողմերի հետ հանդիպումներից հետո հնարավոր կլինի նոր զինադադար հաստատել. Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս
- Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ
- Պոմպեո. երրորդ երկրները պետք է հեռու մնան Ղարաբաղյան հակամարտությունից
- ԱՄՆ Պետդեպը չի մեկնաբանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Պոմպեոյի հանդիպման վերաբերյալ լուրը
- Պոմպեոն կընդունի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին