Պոմպեոն Երևանին ու Բաքվին կոչ է արել առարկայական բանակցություններ սկսել
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումներին ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, նաև կոչ է արել դադարեցնել բռնությունն ու պաշտպանել քաղաքացիական անձանց։ Այս մասին նշված է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության հայտարարությունում։
Նշվում է, որ Պոմպեոն առանձին է հանդիպել երկու նախարարների հետ։
Պետքարտուղարն ընդգծել է, որ կարևոր է, որպեսզի կողմերը սկսեն առարկայական բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ հակամարտությունը կարգավորելու համար՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտում արձանագրված սկզբունքների վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշում և իրավահավասարություն։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը հրադադարի վերաբերյալ լավ առաջընթացի մասին է հայտարարել
- ԱԳՆ-ն ներկայացնում է, թե ինչ են քննարկել Պոմպեոն և Մնացականյանը
- Հանդիպել են Զոհրաբ Մնացականյանը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն
- Պոմպեո-Մնացականյան հանդիպումը նախատեսված է այսօր՝ ժամը 18։30-ին
- Պոմպեոն հույս ունի, որ կողմերի հետ հանդիպումներից հետո հնարավոր կլինի նոր զինադադար հաստատել. Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան