Պուտինը ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար. Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու և հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ ուղի դուրս բերելու համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նախագահ Պուտինը ասաց, որ ինքը ամենօրյա կապի մեջ է ինչպես Փաշինյանի այնպես էլ Ալիևի հետ: Ես կարող եմ միայն մեկ անգամ ևս կրկնել, որ Ռուսաստանի ղեկավարն անում է ամեն ինչ պատերազմը դադարեցնելու, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ ուղի բերել համար »,- ասաց Պեսկովը:
Ավելի վաղ Փաշինյանը և Ալիևն հայտարարել էին պատրաստակամություն ՝ գալ Մոսկվա և անցկացնել եռակողմ գագաթնաժողով՝ քննարկելու հակամարտությունը: Ալիևի խոսքերով, ինքը դեռ նման հրավեր չի ստացել իր ռուս գործընկերոջից:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին