Ստեփանակերտում հրթիռակոծությունից վնասվել է գազատարը
Թշնամական ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խատելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Այս մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն այս պահին կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ:
Մարդկային կորուստներ՝ չկան:
Հարակից հրապարակումներ`
- Վահրամ Պողոսյան. Ստեփանակերտի հրթիռակոծմանը ՊԲ-ն շատ շուտով պատասխան հարված կհասցնի
- Մարտունին և Ստեփանակերտը ռմբակոծվում են
- Հրետակոծվել են Մարտունին ու Ասկերանը
- Թշնամին հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և Հերհեր գյուղի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան