Հրետակոծվել են Մարտունին ու Ասկերանը
Արցախի Հանրապեության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է թշնամու կողմից Արցախի բնակավայրերի հերթական հրետակոծությունների մասին:
«Օրվա ընթացքում Ադրբեջանը կոպտորեն ոտնահարել է միջազգային բոլոր նորմերը։
Երեկոյան կրակի տակ է հայտնվել Ասկերան քաղաքը, իսկ կեսգիշերին ադրբեջանական զինուժի նշանակետում դարձյալ Մարտունին էր։
Հրթիռակոծության հետևանքով նյութական վնասները շատ են։
Խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան»,- ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան