Շախմատի Հայատանի չեմպիոնը հոկտեմբերի 25-ին բարեգործական միաժամանակյա մրցաշար կանցկացնի
Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ֆեյսբուքում հաղորդում է տարածել բարեգործական մրցաշար կազմակերպելու վերաբերյալ:
«Վաղը` հոկտեմբերի 25-ին, ժամը 12:00-17:00, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի մերձակայքում Հայաստանի քառակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Մարիա Գևորգյանը շախմատի բարեգործական միաժամանակյա մրցաշար կանցկացնի բոլոր ցանկացողների հետ: Շախմատային խաղերը կլինեն վճարովի: Հանդիսատեսը և անցորդները նույնպես կարող են մասնակցել հանգանակությանը: Մրցաշարի և հանգանակության ամբողջ հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Ցանկացողները կարող են այցելել և ուժերը չափել Հայաստանի քառակի չեմպիոնի հետ: Օգնենք բանակին, աջակցենք մեր զինվորներին:
Կհանդիպենք Թումանյանի արձանի մոտ ժամը 12:00-ին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին