Ղազանչեցոց եկեղեցում տեղի ունեցած պսակադրությունն ուղերձ է` ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին. Հարությունյան
Պատերազմին զուգահեռ` Արցախում կյանքը շարունակվում է, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Իսկ Հովիկի և Մարիամի` այսօր Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տեղի ունեցած պսակադրության արարողությունն առաջին հերթին ուղերձ է` ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին` օր առաջ պետք է դադարեն կրակել թնդանոթները...
Երջանի՛կ լինեք»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի ութին թշնամին երկու անգամ հրթիռակոծվել է Շուշիի խորհրդանիշ Ղազանչեցոց եկեղեցին։
«Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին ևս թիրախ դարձավ ահաբեկիչների կողմից: Վանդալիզմի այս դրսևորումը դեմ է մարդկության և Աստծո օրենքներին: Կվերականգնենք»,- հայտարարել էր Արցախի նախագահը։